ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցը CBS-ինչ տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ բանակցության:

Որքանով է Ուոլցը արտահայտել իրականությունը, դեռ պետք է պարզել, բայց, եթե անգամ Զելենսկին պատրաստ է դրան, հարց է առաջանում, իսկ Պուտինը: Պուտինը պատրա՞ստ է նրա հետ բանակցության կամ առավել ևս որևէ պայմանավորվածության:

Համենայն դեպս, դատելով հրապարակային հայտարարություններից, Կրեմլը Զելենսկուն համարում է ոչ լեգիտիմ, քանի որ անցել է նրա նախագահական ժամկետը, իսկ նոր ընտրություն չի եղել: Զելենսկին նոր ընտրություն չի անցկացրել պատերազմի պատճառով, թեև իհարկե բուն վախը թերևս եղել է այն, որ կարող էր և պարտվել:

Սակայն, թողնենք Զելենսկու ներուկրաինական կամ այլ մոտիվները: Պուտինը կհամաձայնի՞ բանակցել նրա հետ: Առավել ևս հիմա, երբ նա կարծես թե մարտի դաշտում ունի ռազմավարական առավելություն, առաջ է շարժվում՝ թեկուզ մեծ կորուստների գնով, և կա նաև Թրամփի հանգամանքը, որը իհարկե ինքն իրեն որոշակի կաշկանդել է նախընտրական դիրքորոշումներով ու խոստումներով:

Բայց, բանը միայն խոստումները չեն: Ուկրաինայում դադարը պետք է ԱՄՆ-ին, այլ ոչ թե միայն Թրամփին:

ԱՄՆ անգամ Իսրայելին փաստացի պարտադրեց հրադադար: Այո, թվում է, թե Իսրայելը հիմնահատակ ավիրեց Գազան, բայց, ֆիզիկապես ավիրելով Գազան, քաղաքականապես Իսրայելը փաստորեն պարտվեց, որովհետև համենայն դեպս նրա համաձայնությունը ՀԱՄԱՍ-ի հետ էր, այն ՀԱՄԱՍ-ի, որին ոչնչացնելու մասին էր հայտարարում Նեթանյահուն: Նրան ստիպեցին հրադադարի քաղաքական համաձայնության հասնել մի ուժի հետ, որին ոչնչացնելու մասին էր հավաստիացնում ավելի քան մեկ տարի:

ԱՄՆ-ին պետք է հրադադար, որովհետև պատերազմները սկսել են սպառել Նահանգներին, իսկ այդ ընթացքում Չինաստանը հանդարտ իրագործում է մինչև 2030 թվականն ԱՄՆ զինուժի կարողություններին հասնելու իր ծրագիրը:

Պուտինը անշուշտ լավ է պատկերացնում, որ դադարը պետք է ԱՄՆ-ին: Իհարկե պետք է նաև իրեն, բայց նա 2022 թվականին կատարել է վա բանկ խաղադրույք: Այդտեղ է նրա ուժը, որ նա առաջինն է գնացել վա բանկ, և այդ կերպ լրջորեն սահմանափակել է խաղադրույքը բարձրացնելու իր հակառակորդների հնարավորությունը:

Այստեղ է բարդությունը, որ մնացել է Թրամփի ուսին»:

դիտվել է 98 անգամ
Լրահոս
7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Իսկ Նեռը գահավիժելու է այնպես արագ և անսպասելի, ինչպես ժամանակին բարձրացավ ոչնչից Իշխանության սադրանքը և Վեհափառի խոհեմությունը АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում Դեգրադացիայի ստորագույն մակարդակ՝ ստորաքարշ կարգավիճակով կանգնել վայրում, որի օրինական Սրբազան ձեր եղբայրը բանտարկված է. Վարդան Ոսկանյան Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը. The Insider Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»․ Իշխան Սաղաթելյան Յոթ Վերք եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին Նիկոլ Փաշինյանի թիկնազորի աշխատակիցները և Վահագն Խաչատուրյանը ծնկի չեն իջել․ Էդգար Ղազարյան Նոր Արեշում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են տներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am