Եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պնդում է՝ Երևանում ոչ մի թիզ հող չի վերցրել։ Այս մասին հայտնում է Փաստինֆոն։

«Գլխավոր դատախազ էի։ Եթե ցանկանայի, ապա Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե՝ կասեի քո հողն իմ անունով գրանցի»,- դատական նիստում հայտարարեց Աղվան Հովսեփյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին այսօր շարունակվեց գործով որպես տուժող անցնող Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» եղբոր՝ Մանվել Ղարիբյանի, հարցաքննությունը։

Մանվել Ղադիբյանը գործով հարցաքննվում է երրորդ անգամ, ըստ մեղադրող Կորյուն Սերոբյանի՝ պայմանավորված է դատարանում տրված ցուցմունքների էական հակասություններով։ Վերջինս հետաքրքրվեց՝ արդյոք հիշողության խնդիր ունի, ինչին արձագանքելով Ղարիբյանը նշեց՝ այո, 17 անգամ վիրահատվել է։ Ղարիբյանը պնդեց իր դիրքորոշումն առ այն, որ հողատարածքն իրենն է եղել, իրավիճակը փոխվել է և իր եղբայրը դադարել է լինել եղբայր։ Վարշամի հետ հարաբերությունները վատ են.«Ինքը հանցագործ է, բոլորին հանցագործ է սարքել»։ Հարցուպատասխանի ընթացքում Մանվել Ղարիբյանը ծիծաղով արձագանքեց դիտարկմանը, թե Վարշամ Ղարիբյանն Աղվան Հովսեփյանին կաշառք է տվել հեռուստաընկերությունը։

«Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին, իմ նման ընկերը չի կարողացել տա, Վարշամը ոնց կարող է տալ»,- նշեց վկան՝ արձանագրելով, որ Վարշամը որևէ կապ չունի ՀԸ հետ, ավելին, այդ ՀԸ-ն շահութաբեր չի եղել։ Հովսեփյանը հետաքրքրվեց՝ ինչն է իրեն իբրև կաշառք տրվել, եկամուտ չունեցող ընկերությու՞ն, ինչին արձագանքելով վկան նշեց՝ դեռ Վարշամն է կաշառք ստացել, նա ինչ իրավունք ուներ փող ստանալ այդտեղից։ Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե Հովսեփյանը գնացել է Շանթ՝ միայնակ՝ առանց թիկնապահների, պահանջել, որ հողատարածքը գրանցվի իր որդու անունով՝ վկան նշեց՝ 2007թ -ից հետո ինքը մուտ չի գործել Շանթ՝ եղբոր հետ հարաբերությունների պատճառով, բայց չի հավատում, որ Հովսեփյանը նման բան աներ։ Ըստ վկայի՝ Հովսեփյանն ընկերական հարաբերություններում, նույնիսկ լարված իրավիճակում երբեք չի շեշտադրել իր՝ պաշտոնյա լինելու հանգամանքը։ Վկան իր խոսքում նաև հիշատակեց Սերժ Սարգսյանի անունը՝ ՀԸ-ն վերցնելիս խոսակցություն ունենալու համատեքստում, բացի այդ, հողատարածքի ձեռքերման հարցում շոշափվեց նաև թաղապետի անունը, որն, իբրև ասել էր, թե հող կա ձեռքբերելու, ուժերից վեր է, հետո ասել են՝ հարցը լուծված է։ Մանվել Ղարիբյանի ընկերությունն ավտոմեքենա էր տրամադրել գլխավոր դատախազության համար, իսկ Հովսեփյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելուց հետո՝ ավտոմեքենան վերադարձվել է ընկերությանը։ Դատախազի միջնորդության հիման վրա հրապարակվեց վկայի նախաքննակապ ցուցմունքը, որն էականորեն տարբերվել է դատարանում տրված ցուցմունքներին։ Ղարիբյանը դա պայմանավորեց նախկինում՝ Հովսեփյանի հետ լարված հարաբերություններով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1250 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am