Բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր մեկնարկած ԱԺ նստաշրջանի սկզբին հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե Հայաստանի մակետը, որ փակցվել է ԱԺ նախագահության ամբիոնի գլխավերևում, ի՞նչ չափանիշների է համապատասխանում։ «Օրինակ, մենք Սևանից բացի ուրիշ լիճ չունե՞նք, որ չի երևում էստեղ, երկրորդ՝ Սևանը դատարա՞կ է։ Եթե խոսում ենք որակի մասին, նպատակին մասին, պարոն Ռուբինյանն էլ հերթական կեղծիքների չափաբաժինն է բաց թողնում, ո՞վ է պատվիրատուն և ինչ չափանիշներով է սահմանված, որ ՀՀ-ի տարածքի մակետը էս տեսքը պետք է ունենա ու այս տեսքով պետք է լինի»,-հարցրեց Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց, որ ուրախ է, որ ընդդիմադիրները վերջապես ճանաչել են, որ այն, ինչ պատկերված է մակետում՝ ՀՀ-ն է։ «Մինչ օրս էստեղից հարցնում էին, թե ՀՀ-ն ինչ տարածք ունի, քանի քկմ է։ Հիմա ՀՀ-ն քանի քկմ է՝ ըստ ձեզ, կասե՞ք»։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ հետաքրքրական է, որ Սիմոնյանը չի պատասխանում իր հարցերին։ «Խնդիրը շատ ավելի խորն է, ՀՀ տարածքը 29 743 քկմ-ն է, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ դուք պետք ուրանաք, մոռանաք, հանձնեք, պրծնեք ՀՀ ինքնիշխան իրավազորության մեջ գտնվող տարածքները և փորձեք չքմեղանալ, թե ՀՀ-ն այսքան է, ընդ որում՝ դուք չեք կարող անգամ ցույց տալ, թե որն է այդ սահմանը, որն ամեն անգամ զիջում եք»։

Սիմոնյանն էլ հարցրեց, կա՞ տարածք, որ ՀՀ-ինն է ու այստեղ նկարագրված չէ։ «Ես սա եմ ճանաչում ՀՀ տարածք։ Ինչ մնում է իմ նկարը կպցնելուն՝ կարող եմ 004 շրջաբերականն էլ բերել էդտեղ կպցնել, որ հիշեք ՀՀ-ի մասին ձեր կուսակցության պատկերացումը»։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 413 անգամ
Լրահոս
Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ն «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ սատարելով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբմանը Զսպվածության կոչ եմ անում՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am