Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերումից հետո գործ է հարուցվել
Մոսկվացի քննիչները ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ թատրոնի նրա առանձնասենյակում գաղտնալսող սարքեր են հայտնաբերվել:Այս մասին «Ինտերֆաքս»-ը: «Ջիգարխանյանի առանձնասենյակում գաղտնի տեսագրության եւ ձայնագրության տեխնիկական միջոցների հայտնաբերման փաստով հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով (նամակագրության, հեռախոսազրույցների եւ այլ հաղորդագրությունների գաղտնիության խախտում)»,- նշվում է հաղորդագրության մեջ։
