Ստամբուլում «Ակոս»–ի դիմաց Դինքի սպանության 18–րդ տարելիցին հազարավոր քաղաքացիներ են մասնակցել

Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց, որտեղ տեղի է ունեցել Դինքի սպանությունը, այսօր, հունվարի 19–ին, Դինքի մահվան 18-րդ տարելիցն նվիրված հիշառակի միջոցառում է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»–ից, նախատեսված ժամին հազարավոր քաղաքացիներ «Այստեղ են ախպարիգ» բացականչություններով եւ հայերեն, թուրքերեն եւ քրդերեն պաստառներով մոտեցել են «Ակոս»–ի գրասենյակի մոտ։

Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը, Բահչելիէվլերի քաղաքապետ Հաքան Բահադըրը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Օզգյուր Չելիքը, CHP–ի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, քրդական կուսակցության ներկա եւ նախկին պատգամավորներ, բազմաթիվ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։

Հավաքի ժամանակ ընթերցվել է Գեզի այգու դեպքերից հետո ձերբակալված Օսման Կավալայի ուղերձը, իսկ հիմնական ելույթ ունեցողը եղել է Դինքի ընկերներից Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19–ին, Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի դիմաց սպանվեց «Ակոս»–ի գլխավոր խմբագիր, ստամբուլահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքը։ Տարիներ տեւած դատական գործընթացների արդյունքում ձերբակալվել եւ ազատ են արձակվել ներկա եւ նախկին զինվորականներ, ոստիկաններ, դատապարտվել են ազատազրկման տարբեր պաշտոնյաներ։ Սակայն Դինքի փաստաբանները շեշտում են, որ գլխավոր կազմակերպիչները բացահայտված չեն, իսկ դատարանի սահմանած պատժաչափերը շատ մեղմ են։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Աղոթում ենք Համայն Վրաստանի կաթողիկոսի ապաքինման համար․ Վիրահայոց թեմի առաջնորդ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն Ո՞վ է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի շտաբը Երեխաներով իշխանության եկածը կրկին շահարկում է երեխաներին Ներկա պատգամավորներից ովքե՞ր դուրս կմնան «Հայաստան» դաշինքի ցուցակից Ռուզաննա Խաչատրյանը դատի է տվել Հ1-ին ու ՔԿ-ին Ադրբեջանում կազմակերպվել է սեմինար, որի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը. ադրբեջանագետ Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Թրամփի դաշնակիցները վախենում են, որ Իրանը դուրս է գալիս նախագահի վերահսկողությունից. Politico Իրանը մեր համար անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում․ ԱՄՆ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը հրաժարական է տվել Հայկ Մամիջանյանը դիվանագետների հետ խոսել է ընտրություններին արցախցիների մասնակցության իրավունքի մասին Թրամփի ավագ տնտեսական խորհրդականը Չինաստանի «երախտագիտությունն» է ակնկալում՝ Իրանի դեմ պատերազմի համար Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը Փրկարարները ձնահյուսի տակ հայտնաբերել են լեռնաադահուկային հանգստի գոտու աշխատակցի մարմինը Ֆիդանը և Լավրովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Նոր Սահմանադրության տեքստը ներառված չէ ՔՊ վարչության այսօրվա նիստի օրակարգում. Ե՞րբ է այն քննարկվելու Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը շատ սեղմ ժամկենտրում բողոքարկվելու է․ փաստաբան Հայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պաասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Չինաստանը հումանիտար օգնություն է առաջարկել Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին ԵՄ-ի արագ արձագանքման խումբը Հայաստան կգա ապրիլի սկզբին 11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել. ՊՆ պաշտոնյա անձին մեղադրանք է առաջադրվել. Արմլուր ՀՀ-ի դեմ գործել ու գործում եք դուք՝ տանելով ՀՀ-ն վիլայեթացման. Շարմազանով Լեհաստանը զորքեր չի ուղարկի Իրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am