Ինչ է ասել Շարմազանովը․ դասադուլն ու հացադուլը կդադարեցվեն
ԱԺ աշխատակազմի ղեկավարը դասադուլավոր ուսանողներին առաջարկել է հանդիպել: Ուսանողները քննարկումից հետո 5 հոգով որոշել են ընդունել առաջարկը: Հանդիպումը կայացել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հենց նոր հայտնի դարձավ, որ հանդիպումից և քննարկումից հետո Էդուարդ Շարմազանովը և «Հանուն գիտության զարգաման» նախաձեռության անդամ Դավիթը հայտարարել են, որ կդադարեցվի և դասադուլը, և հացադուլը:
