Կրասնոդարից Դոնի Ռոստով վերադարձող ֆուտբոլի երկրպագուները վթարի են ենթարկվել. կա 5 զոհ, 6 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ТАСС-ը հայտնում է,որ ՌԴ Կրասնոդարից Դոնի Ռոստով տանող ավտոճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: 12 երիտասարդները Կրասնոդարում կայացած Արգենտինա-Նիգերիա ֆուտբոլի խաղից հետո վերադառնում էին Դոնի Ռոստով: Նրանց տեղափոխող ГАЗель-Next-ը մթության մեջ բախվել է ճամփեզրին կայանված КамАЗ բեռնատարին: 5 ուղևոր, այդ թվում՝ 2 անչափահաս՝ 14 և 16 տարեկան, տեղում մահացել են, ևս 6 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: ГАЗель-Next-ի վարորդը, ով հայտնել է, որ չի նկատել կայանված КамАЗ-ը՝ չի տուժել:
