Արայիկ Խանդոյանի համար շտապօգնություն է հրավիրվել
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով արտագնա նիստը դեռ չսկսած ընդմիջվեց, քանի որ նախագահողը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան: Ընդմիջումն ավարտվեց, դատավորը տեղեկացրեց, որ ըստ բժշկական տեղեկանքի՝ Խանդոյանը գանգատվել է գլխացավից, նրան համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել: Տեղեկանքի հրապարակումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը Խանդոյանից հետաքրքրվեց՝ թե այս պահին իրեն ինչպե՞ս է զգում, ի պատասխան Խանդոյանն ասաց, որ լավ է. «լավ է, որ լավ եք»,- եզրափակեց դատավորը: Նիստը շարունակվում է:
