Թուրքիայի արտգործնախարարը վաղը կայցելի Ադրբեջան․ կքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ ադրբեջանահայկական խաղաղ կարգավորման, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
