Ասում են թուրքը կկրակի ու գործարանդ կկորի

ԱԺ-ում  2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը  ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարց ուղղելով, նշեց, որ նպաստները, թոշակները, նվազագույն աշխատավարձը չեն ավելանում, սոցիալական, կրթական ու առողջապահական ծախսերը նվազում են, արտաքին պարտքն աճում է. «Դուք հիմա վերցնում եք այնքան պարտք, որքան վերցրել եք ձեր նկարագրած ցնցումային տարիներին: Սրան զուգահեռ գներն աճում են: 2018թ. այդ առումով ամենամեծ գնաճով տարին է լինելու՝ նախորդների համեմատ: Սա նշանակում է, որ աղքատներն ավելի են աղքատանալու: Ի հեճուկս այս ամենի ավելացել են պետական աշխատողների պարգեւավճարները»: Ծանր իրավիճակից դուրս գալու համար միայն նպաստ ու թոշակ չպետք է տանք, այլ պետք է նպաստավոր պայմաններ ստեղծենք,ասաց Արամյանը: «Սահմանի գծի վրա գտնվող գործարանների մասին հիշենք՝ բանկերը ուրիշների համար վարկերը տրամադրում են 10 տոկոսով, նրանց համար՝ 20 տոկոսով, քանի որ ասում են՝ թուրքը կկրակի ու գործարանդ կկորի: Փաստն այն է, որ աղքատության մակարդակը չի հաջողվում կրճատել»,ասաց Փաշինյանը: «Աղքատությունը 29,8 տոկոս է: Ի՞նչն է ազդել դրա վրա, օրինակ՝ տրանսֆերների կտրուկ կրճատումը: Մենք օբյեկտիվ պատճառների հետ պետք է հաշվի նստենք: Աղքատության հաղթահարման լավագույն տարբերակը աշխատատեղ ստեղծելն ու գեներացնելն է»,արձագանքեց Արամյանը:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am