Բոլորի համար ակնհայտ է, որ այս դատավարությունը ցուցադրական է․ Սամվել Կարապետյան

Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին և կոչ արել միասնական ջանքեր գործադրել նրանց աջակցելու համար։

«Այսօր Բաքվում սկսվում է անցյալ տարվա սեպտեմբերին կալանավորված Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությունը: Բոլորի համար ակնհայտ է, որ այս դատավարությունը ցուցադրական է։

Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբեր մնալ։ Այսօր ես ուզում եմ դիմել հանրության հնարավորինս լայն շրջանակին՝ որպես սփյուռքի անդամ, քաղաքացի, ընկեր, հայ և պարզապես հոգատար մարդ՝ արդարության կոչով։ Շուրջ 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված պաշտպանության, հաղորդակցության և տեղեկատվության հասանելիության իրավունքից։ Նրանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք խախտում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները։ Այս մարդիկ, ովքեր երկար տարիներ պաշտպանել են իրենց ժողովրդի խաղաղ կյանքի իրավունքը, այսօր իրենք ունեն մեր աջակցության և պաշտպանության կարիքը։

Կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ապահովել այդ մարդկանց արդարադատության օրինական իրավունքը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահերին նրանց կողքին լինելու ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը տուն դառնա արդարության և մարդկության հաղթանակի խորհրդանիշ»,-նշվում է հայտարարության մեջ։

դիտվել է 198 անգամ
Լրահոս
Շտապ օգնություն Հակակոռուպցիոն կոմիտե կանչվել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար «Սուրբ Պատարագին հիշատակել ու մշտապես հիշատակելու եմ Արցախը». Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Լսեք՝ ձեր հետագիծն ար*ունոտ ու տխրահռչակ է․ Լիլիթ Գալստյանը դիպուկ խոսքերով բնութագրեց Փաշինյանին (video) «Ալֆա» ջոկատը ո՞նց եք ուղարկում երեք անչափահասների տուն, լավ իմանալով՝ ոչ մեկ չի փախնում. Մանուկյան (video) Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ» ՊՆ-ում վերջին ողբերգական դեպքերը հունից հանել են Նիկոլ Փաշինյանին Լռե՛ք․․․ ժողովրդի անունից քիչ խոսեք․ ձեր կաստայով վայելեք ձեր օրը մինչև քաղաքական պատասխանատվություն (video) Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին․ մանրամասներ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն Հունիսի 8-ին պետք էր ազատագրել Հայաստանը․ Ջուլֆալակյան «Իրավապահ» կոչվող մարմինները բացահայտ դուրս են եկել օրինականության տիրույթից․ Ռուբեն Մելիքյան Փաշինյանը «յաթաղանը» վերցրել ու ընկել է ժողովրդի հետևից․ Սևակ Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանի տանից (video) Երեկ Փաշինյանն ուղիղ ասաց, որ Լևոնի երեխաները այս տունը չեն ստանալու․ հիմա 3 երեխաները տանն են (video) ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն ներխուխել է նաև Սիրուշոյին պատկանող Pregomesh (video) Վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը կկալանավորվե՞ն․ փաստաբանի մեկնաբանությունը (video) Իշխանությունների հերթական գրոհն է սկսվել նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի նկատմամբ․ Բագրատ Միկոյան Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է Լևոն Քոչարյանի տուն․ ի՞նչ է կատարվում (video) Ռոբերտ Քոչարյանը և որդին` Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են «Գլուխ չեն հանում» կամ դիտմամբ մոլորեցնում են․ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վիճակագրական մանիպուլյացիաները Ի՞նչ եղանակով են տարել Ռոբերտ Քոչարյանին․ Ագնեսա Խամոյանը՝ Քոչարյանի տանից (video) Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» և «Փլեյ սիթի» կենտրոնում ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստ է հրավիրել Ինչ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի տանը․ Սեդրակ Քոչարյանին ևս տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am