Հերոսի տունը թալանող կասկածյալներից մեկի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել. մյուս կասկածյալը նրա ազգականն է

SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանների կողմից բացահայտված՝ Ջերմուկում հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին հայտնաբերելու մասին։

Այսօր՝ հունվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել, որով նամակագիրը հայտնում է. «Գողությունը հերոսի տանից, որ եղավ, նկարի տակից, իմ եղբորը առանց հիմքերի նկարել ու տեղադրել եք ձեր բոլոր սոցցանցերում ու պղծում են, դատարանի որոշմամբ ազատվեց (հավանաբար նկատի ունի իր եղբորը), քանի որ գտել են իրական գողին, ես սպասում եմ ձեր արձագանքներին»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Վարդենիսի դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի գողության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալված -ի նկատմամբ։

Դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում է կայացրել ոչ թե երկամսյա, այլ տնային կալանքի։

Հետևաբար, դատարանը ոչ թե ազատել է նրան, այլ որոշում է կայացրել, որ նա պետք է լինի տնային կալանքի տակ։

Իսկ նամակագրի հայտնած անձը, որ իրական գողին գտել են, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանների կողմից հայտնաբերվել է նաև տնային կալանք ստացածի ազգականը, ում այսօր պետք է տեղափոխեն դատարան, քանի որ քննիչը միջնորդություն է ներկայացնելու՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ։

 

դիտվել է 202 անգամ
Լրահոս
ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո Կարծես թե ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի հետ պատերազմն արագ ավարտելու միասնական ծրագիր չունեն․ Մերց Իսրայելն առավելագույն վնաս է հասցնում Իրանին՝ պատերազմը դադարեցնելու Թրամփի հրամանին սպասելու ժամանակ․ Reuters Ինչո՞ւ է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը հարվածել ԱՄԷ-ին ԱՄՆ զինված ուժերն Իրանի դեմ պատերազմի առաջին երկու օրերին ավելի քան 5 միլիարդ դոլար են ծախսել ռազմամթերքի վրա Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Զոհված զինծառայողների և պահեստի պայթյունից մահացածների հարազատները խարդախության զոհ են դարձել Արբանյակային պատկերները բացահայտել են Լեռնային Ղարաբաղում ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական վայրեր, ներառյալ եկեղեցիներ, գերեզմանատներ․ Արմեն Աշոտյան Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ ճանաչվեց․ փաստաբան Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ խիստ զեկույց պատրաստելու համար․ Ամստերդամ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լյովա Սարգսյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում է հարուցվել՝ Սաշիկ Սարգսյանի գործով Ռուսաստանը պատրաստ է օգնել հակամարտության կարգավորմանը. Լավրովը՝ Արաղչիին Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ սպանության մեջ մեղադրվողները դատարանում հայտարարել են, որ կապ չունեն սպանության հետ Կտավ. Էմանուել Մակրոնը հիանում է 2022 թվականի իր պրահյան «պեյզաժով». քաղաքագետ Մարտի 2-ից ի վեր Լիբանանում առնվազն 83 երեխա է uպանվել և 254-ը՝ վիրավnրվել․ ՅՈՒՆԻՍԵՖ Իրանի շուրջ ստեղծված ռազմական լարվածությունը փաստացի TRIPP-ի նախագիծը մղել է անորոշության և մշուշի մեջ․ Սուրենյանց Այսօր կրկին կլինի Իրանի ներսում մեր ամենաhզոր hարվածների օրը. Փիթ Հեգսեթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ղեկավարության հետ բանակցությունները Թրամփը դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը․ Reuters «Հարավային Կովկասում տեղի ունեցող վերադասավորումները չեն սահմանափակվում միայն ռազմական կամ դիվանագիտական դաշտով». Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am