Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր

Սահմանազատումը փաստացի շարունակվելու է Տավուշի հատվածից ու սա նշանակում է, որ ունենալու ենք այն բոլոր բարդ խնդիրները, որոնք մինչ այս քննարկվել էին։ Այս հատվածում շփման գիծը ձևավորվել է դեռևս 1990-ական թվականներին ու կան ադրբեջանական դիրքեր, որոնք գտնվում են հայկական տարածքում, կան նաև հայկական դիրքեր, որ գտնվում են Ադրբեջանական ԽՍՀ տարածքում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպմանը, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Շահինյանն ընդգծեց, որ ադրբեջանական ուժերի դիրքերը ՀՀ տարածքում են, մասնավորապես, Բարեկամավան, Կոթի, Պառավաքարի հատվածներում, որտեղ ունենք զավթված հողատարածքներ։

«Այսինքն, բազմաթիվ գյուղատնտեսական հողամասեր կան, որոնք փոխադարձ կրակի կամ վերահսկողության տակ են։ Այստեղ հետաքրքրական է, թե արդյոք սահմանազատումը դեպի հարավ ընթանալիս՝ հասնելու է Ոսկեպարին, որի հարակից հատվածում մենք ունենք խոշոր կտոր, որը մեր վերահսկողության տակ է, քանի որ միջպետական մայրուղին հատում է այդ կտորը, և դրան համաչափ կա ևս մեկ մեծ հայկական հողակտոր Բերքաբերի հատվածում, որը վերահսկվում է Ադրբեջանի կողմից, խոսքը ջրամբարից հյուսիս ընկած հատվածի մասին է։ Անցած անգամ այս կտորին անդրադարձ չեղավ ու դա թողնվեց հետագային»։

Նա նշեց, որ հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանազատումն ընթանալու է հյուսիսից հարավ, սակայն գրված չէ, որ հատվածները, որտեղ խնդիրներ ի հայտ կգան ու կլինեն անհամաձայնություններ, դրանք բաց կթողնվեն և կանցնեն առաջ։

«Պարզաբանված չէ նաև, թե արդյոք անդրադարձ լինելու է այսպես կոչված անկլավներին։ ինչպես հայտնի է, հյուսիսային հատվածում մենք ունենք 2 անկլավ, որի ոչ իրավական կարգավիճակն է ամրագրված, ոչ էլ առկա են արխիվային փաստաթղթեր, որոնցով դրանց առաջացումը կհիմնավորվեր։ Բայց շատ կարևոր է հասկանալ, այդ հատվածներին անդրադարձ լինելո՞ւ է, թե՞ ոչ։

Նա ընդգծեց, որ արխիվներում բացակայում են այդ անկլավների առաջացման հիմքերը, թե ինչ որոշումով ու սկզբունքով են դրանք առաջացել, փոխարենը կա միայն մեկ հանգամանք, որ 1945 թ-ի սկսած խորհրդային քարտեզներում դրանք հայտնվում են։ «Մինչև այժմ հայտնի չէ, դրանց ձևավորումը իրավական հիմք ունի՞, թե՞ ժամանակին ինչ -որ կամայականությունների հետևանք է»։

Շահինյանի խոսքերով՝ հանձնաժողովները գործում են պարիտետային սկզբունքով՝ հաջորդ սահմանազատվող հատվածները պետք է լինեին այն հատվածները, որոնք առավել թարմ տեղաշարժ են կրել իրենց վրա, և առավելագույնս Հայաստանին ձեռնատու կլինեին։ «Կարելի էր սկսել հարավային հատվածից՝ Սոթք- Խոզնավարից, կամ Ջերմուկից, որը, կարծում եմ, ամենախնդրահարույցներից մեկն է։ Նախորդ տարի հայկական կողմը հիմնականում հետքաշվողի դերում էր, և հիմա էլ լավ ազդակ կլիներ, եթե սահմանազատումն իրականացվեր այն հատվածում, որտեղ ադրբեջանական կողմը պետքէ հետ քաշվեր, սա լավ ազդակ կլիներ և հույս կներշնչեր Հայաստանի ամրապնդման վերաբերյալ, մինչդեռ հիմա սահմանազտումը փորձ է արվում շարունակել այն հատվածում, որտեղ 1990-ականներից հետո կրել էր նվազագույն տեղաշարժ, մինչդեռ այն պետք է շարունակվեր նոր ձևավորված հայ- ադրբեջանական սահմանում»,- արձանագրեց քարտեզագիրը։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Ձյուն է տեղում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված մշակութային օբյեկտների մասին Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները հարձակում են իրականացրել Իրանի դեմ Մոսկվայի երկու օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումը Պենտագոնը հայտարարել է Իրանի Խարգ կղզում գտնվող 90 ռազմական օբյեկտների վրա հարվածների մասին Թեհրանի հարավին հասցված ավիահարվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն ՆԳՆ պարեկային ծառայությունում կատարվել են հրամանատարական կազմի կադրային փոփոխություններ Իրանը կօգտագործի ավելի առաջադեմ զենք, ավելի ճշգրիտ և ավելի հզոր հրթիռներ ԱԱ-2026-ը՝ առանց Իրանի՞. Դոնալդ Թրամփը սկանդալային հայտարարություն է արել Սպասվում է անձրև․ եղանակը առաջիկա օրերին Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ Գևորգյան Մերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմը Իրանում ձերբակալվել է միապետության ավելի քան 50 կողմնակից Ջարդել են Արցախի պետնախարարի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձներ Արագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում Իրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը ՀԱՄԱՍ-ը Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները Պարսից ծոցի երկրներին ԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժ Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը Արդյոք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասին Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայող «Նիկո՛լ,Վարդապետյանիդ հարցրու՝ մինչև ե՞րբ է լկտիությամբ մարդկանց վշտի վրա փող աշխատելու». Ադանալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am