Ոստիկանության ու ուսանողների միջև բախում է սկսվել
Ուսանողները շարունակում են դասադուլը, որն ուղեկցվում է բողոքի ակցիայով: Նրանք Ազգային ժողովի դիմաց են: Իրավիճակը լարվել են. ոստիկաններն անցել են ուժի գործադրման: Նրանք փորձում են ցուցարար ուսանողներին ուժով հեռացնել տեղանքից: Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում։ Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանը զգուշացնում է՝ հանգիստ ազատել պողոտան, այլապես ոստիկաններին ընդամենը երկու րոպե է անհրաժեշտ պողոտան ամբողջությամբ բացելու համար։ Բողոքող ուսանողները, սակայն, անդրդվելի են. նրանց չի հաջողվում հանել պողոտայից։ Բաղրամյան պողոտա են ժամանել նաև մի խումբ կարմիրբերետավորներ։
