Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն առեւտրական գործունեության հարկը 5%-ից բարձրացավ 10%-ի, այլեւ ոսկի վաճառողը այսուհետեւ պետք է ներկայացնի ապրանքի ձեռքբերման աղբյուրը հավաստող փաստաթղթեր։

Օրինակ՝ այսուհետեւ տատիկն իր ոսկե քյամարը պետք է, ըստ երեւույթին, գույքագրի, ապա կտակով փոխանցի ժառանգին։ Կամ որ ավելի վատ է, քավորը նվեր ոսկեղենը կնոջ հետ պարեցնելու հետ մեկտեղ պետք է պարեցնի նաեւ ոսկու գնման հիմքը՝ փաստաթուղթը։

Օրերս ոսկերիչները եւ ոսկեվաճառները իրենց բողոքի ձայնը բարձրացրին Կառավարության առջեւ, որը, սակայն, մնաց անպատասխան եւ անարձագանք։

Ոսկերիչների առաջ դրվել է ոչ միայն ֆակտուրա ներկայացնելու պահանջ, այլեւ մի շարք այլ դրույթներ եւս, որոնց մասին «Ոսկու շուկայի» մի մասն իրազեկվել է, մի մասը՝ ոչ։

Իրազեկման թերթիկում ասվում է. «Իրազեկում 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխությունների մասին.

Առեւտրական գործունեության հարկը 5%-ից փոխվում է 10%-ի։

Այսպիսով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը նվազեցվում են միայն ապրանքների ձեռքբերման փաստաթղթերով հիմնված ծախսերի 4%-ը, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ փաստաթղթերով հիմնված բոլոր ծախսերի 9.5%-ը, իսկ շրջանառության 1.5%-ի փոխարեն՝ 1%-ը»։

Այս օրենքի փոփոխությամբ՝ այն կազմակերպությունները, որոնց ապրանքների ձեռքբերումները 2024 թ. ընթացքում կազմել են մինչեւ 24 միլիոն դրամ գումար, նրանք պետք է 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ կատարեն գույքագրում ապրանքների փաստացի առկայության մասին։

Հաջորդիվ հարկային տեսչական մարմինն իրավունք է ունենալու այցելելու եւ ստուգելու ապրանքային շարժը, որը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը իրավունք չուներ։

Փաստացի ստուգման պահին ապրանքային մնացորդները եթե տարբերություն տան, ոսկեվաճառները կտուգանվեն: Այսինքն՝ ոսկեղենի բոլոր տեսակները պետք է գրանցված լինեն եւ ունենան ձեռքբերման փաստաթուղթ: Եթե չունենան, հաշվարկված գումարի 20%-ի չափով վճարվելու է տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին նույն արարքը կատարելու դեպքում՝ 50%-ի չափով տուգանք։

Նկատենք, որ երբ ապրանքային մնացորդները ստուգեն, պակաս լինելու դեպքում՝ կդիտվի թաքցված վաճառք, եւ կհաշվարկվի շրջանառության հարկ կամ տույժ։

Ստացվում է, որ տատիկի քյամարը եւ քավորի ոսկյա նվերը այլեւս ոչ մի ոսկերիչ կամ «ոսկի առնեմ», «ոսկի՞ եք վաճառում» բղավող շուկայում չի գնի՝ առանց ձեռքբերման հավաստման փաստաթղթի։

Նման կերպ Կառավարությունը փորձում է, ինչպես տնտեսվարողներն են ասում, մանր եւ միջին բիզնեսի վերջը տալ, ասել է թե՝ ոլորտը դարձնել օլիգարխիկ մոնոպոլիստների, խոշորների զբաղմունքը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 394 անգամ
Լրահոս
Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Եկեղեցին իրավունք ունի բարձրացնելու իր արդար ձայնը․ Եզրաս Սրբազան Թմրանյութ՝ կապանցի դպրոցահասակների մոտ․ նրանց հայտնաբերել ու ձերբակալել են Շիրակի մարզի Ազատան գյուղում. «Առավոտ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am