Դասադուլի մասնակիցները ԱԺ-ի մոտ են
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության դասադուլ հայտարարած ուսանողները երթով շարժվել են Ազգային ժողով: Հիշեցնենք,որ րոպեներ առաջ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ` 6: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը:
