Հիշեցի մեր տունը… եզակի նմուշ Վանո Սիրադեղյանի օրագրից

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հայկական ժամանակ»-ի տրամադրության տակ է հայտնվել եզակի գրական նմուշ՝ հատված Վանո Սիրադեղյանի օրագրից: Այն ներկայացնում ենք ստորեւ. «….Մայիսի 3, 2000 թիվ. սուպերմարկետում այսօր սկսեցի կիսաձայն դնդնալ Ջիվանու «Մայրիկ»-ը: Այս խանութում, կարծեմ, մեկ-երկու անգամ էլ այդպես դնդնալու տրամադրություն է բռնել: Երեւի նրանից է, որ մեջը սուրճ խմել է հնարավոր, եւ մի քիչ մարդաշնորհք է վրադ գալիս, ոչ թե բեռնակիր ես զգում քեզ՝ թեկուզ քեզ համար մթերք տուն կրող: Մինչեւ տուն հասնելս այդպես էլ չհիշեցի. «եղիր երկնքում ինձ… սատար, մայրիկ» տողի «սատար» բառը: Մի անգամ վերջերս այս նույն երգը սկսեց հնչել ներսումս՝ վախեցած՝ խեղդվեցի: Այսօր չէր ստացվում: Հիշեցի մեր տունը, Սամսոնը ոնց էր մի անգամ խմած երգել: Լսողություն չունի. բայց ոնց էր երգում: Ջիվանու անսպասելի տողերը, անսպասելի բառերը ադամանդի նման շող են տալիս պատումային պարզության ձգտող երգերում: Տուն մտա ու մտաբերեցի «սատար» բառը: Ճանապարհին մտա մյուս խանութ, որտեղ խոզի ապուխտ է լինում: Զգում էի, որ մի բաժակ օղի պիտի խմեմ: Տանը չէի ուզում խմել, բայց սիրտս անհանգիստ էր: Այսպես, մի կես ժամ ուզեցի մոռանալ-չստացվեց: Մի 50 գրամ խմեցի, բնականաբար, առանց մսի: «Եթե չես կարողացել ինձ սպասել, լույս դառնաս, մայրիկ ջան: Եթե կարողացել ես՝ մի քիչ էլ սպասիր»,-ասացի ու խմեցի: Եվ 5 րոպեից հանդարտվեցի: Այդ էի ուզում ասել, ընդամենը: Խմբ.կողմից – Վերը բերված տողերը Վանո Սիրադեղյանը գրել է երբ արդեն մոտ 1 ամիս վտարանդիության մեջ էր եւ լուր չուներ մոր վիճակի մասին։ Գիտեր միայն, որ նրա առողջական վիճակը վատ է եւ իր շուրջ տեղի ունեցող զարգացումների պատճառով ավելի է վատացել։ Վանո Սիրադեղյանի մայրը մահացել է 2002 թվականի փետրվարի 2-ին, երբ որդին արդեն մոտ 2 տարի վտարանդիության մեջ էր»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am