Ադրբեջանը ամեն գնով վերականգնելու է իր ամբողջականությունը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ենի Ազերբայջան կուսակցության 25-ամյակի միջոցառմանը ղարաբաղյան հակամարտությանը անդրադառնալով, ասել է, որ իրենք ոչ մի փոփոխություն չեն մտցնելու մեր սկզբունքային դիրքորոշման մեջ: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում: Ադրբեջանը ամեն գնով վերականգնելու է իր ամբողջականությունը:Այլ ճանապարհ չկա», - ասել է Ալիևը:
