Ինչով է պայմանավորված Լավրովի այցը Երևան և Բաքու
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։ «Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երեւան եւ Բաքու, որը նվիրված է ՌԴ-Հայաստանի, ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին: Օրակարգը ներառելու է այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, դրանք հարուստ են ու հագեցած: Խոսելու ենք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ ջանալու ենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից հետո»,-ասել է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
