ԵՊՀ ռեկտորը վստահ է

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կոչ է անում հացադուլ հայտարարած ուսանողների խմբին զերծ մնալ գործընթացի հետագա անօրինական զարգացումներից: «Արմենպրես»-ը զրուցել է ռեկտորի հետ բուհի մի խումբ ուսանողների գործողությունների ու իրադարձությունների զարգացման մասին: -Պարո՛ն Սիմոնյան, մամուլի հրապարակումների համաձայն՝ 5 ուսանող հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դիմում են անժամկետ հացադուլի, ինչը կապված է տարկետման իրավունքի տրամադրման կարգի փոփոխության դեմ իրենց պահանջների հետ: Տեղեկացանք, որ հացադուլը հայտարարվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում: Կմեկնաբանե՞ք այս տեղեկությունը: -Ցավում եմ, բայց ուսանողները իրենց պահանջների արտահայտման քաղաքակիրթ մեթոդները ստորադասեցին ավելի ծայրահեղ միջոցներին: Այսօր՝ առավոտյան, նրանք փակվել են ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում և հայտարարում են, որ հացադուլ կանեն այնքան ժամանակ, մինչև չկատարվեն տարկետման իրավունքի փոփոխությանն առնչվող իրենց պահանջները: Դրա հետևանքով խաթարվել է ֆակուլտետի ամբողջ դասապրոցեսը և աշխատանքային բնականոն ընթացքը, ինչն անընդունելի է: -ԵՊՀ ղեկավարությունը խոսե՞լ է հացադուլ հայտարարած երիտասարդների հետ, և այս իրավիճակում ինչպիսի՞ լուծում եք տեսնում: -Անկեղծ ասած, ես սրա մեջ շանտաժի պարզ տարրեր եմ տեսնում՝ ուղղված հասարակությանը և կոնկրետ ԵՊՀ-ին: Համոզվելով, որ դասադուլի կոչերը բողոքի ակցիայի ակնկալվող համակիրների բանակ չեն ապահովում, երիտասարդներն ընտրեցին այդ մեթոդը: Հացադուլ հայտարարելն իրենց իրավունքն է, սակայն դա անել՝ փակվելով կրթական հաստատության լսարանում, և հազարավոր ուսանողների կրթության սահմանադրական իրավունքի խախտման հաշվին իրականացնել բողոքի ակցիա, կարծում եմ՝ անընդունելի է: ԵՊՀ-ն հանրային նշանակության հիմնարկ է, բարձր է գնահատում խոսքի ազատության և բազմակարծության արժեքը, սակայն այդօրինակ վարքագիծը մերժելի է: Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչով դիմել ուսանողներին՝ զերծ մնալու այս գործընթացի հետագա անօրինական զարգացումներից, հորդորել շուտափույթ ազատելու Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը և հնարավորություն տալ վերականգնելու դասապրոցեսի բնականոն ընթացքը: Պահանջների արտահայտման ձևերը ուսանողները պետք է ընտրեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակում: -Ի՞նչ եք կարծում՝ այս պահին երիտասարդները կընդունե՞ն Ձեր կոչը: -Հաշվի առնելով, որ գործ ունենք նորմալ, ինտելեկտուալ մարդկանց հետ, վստահ եմ, որ կանսան իմ կոչին: Բացի դրանից՝ հաշվի կառնեն, որ ԵՊՀ-ում աշխատաժամանակի ավարտից հետո շենքերն ու շինություններն անցնում են անվտանգության ծառայության պահպանության ներքո, և մեր համալսարանի ներքին կարգապահական կանոնների համաձայն՝ այդ պահից սկսած ԵՊՀ շենքեր և շինություններ մուտք գործելն արգելվում է:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am