Սաուդյան Արաբիայի շեյխերն ու նրանց միլիարդների ճակատագիրը Լիբանանում

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալությունների ընթացքում կալանավորվել է 208 մարդ: Մեղադրանքները կապված են տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Օրերս հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ 7 ձերբակալվածներ ազատ են արձակվել առանց որևէ մեղադրանքների, սակայն 201 կասկածյալ շարունակում են մնալ կալանքի տակ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրել է շուրջ 1700 բանկային հաշվեհամար: Ակնհայտ է, որ սկանդալը, որը ծագել է Սաուդյան Արաբիայում՝ իշխանության համար մղվող պայքարի շրջանակում: 32 ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձնման հիմնական թեկնածուն է, այս պահին գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը: Վերլուծաբանների համոզմամբ՝ այս կերպ Սալմանի կողմնակիցները վերացնում են արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին: Bloomberg-ը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի մի շարք միլիոնատերեր ու միլիարդատերեր շտապում են հանել իրենց ակտիվները երկրի և հարևան երկրների տարածքներից: Գործարարները մտավախություններ ունեն, որ իրենց միջոցները ևս կսառեցվեն կամ էլ կալանքի տակ կառնվեն: Մինչ Պուտինն ու Թրամփը համատեղ հայտարարություն տարածեցին Սիրիայի վերաբերյալ՝ կրքերը թեժացել են Սաուդյան Արաբիա-Լիբանան հարաբերություններում: Սաուդյան Արաբիան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Լիբանանի սահմանները։ «Կապված Լիբանանի Հանրապետությունում ընթացիկ իրավիճակի հետ՝ Սաուդյան Արաբիան խնդրում է իր քաղաքացիներին, ովքեր այժմ գտնվում են կամ բնակվում Լիբանանում, լքել այն հնարավորինս շուտ»,-ասվում էր ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունում։ Սաուդյան Արաբիան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ դեպի Լիբանան ուղևորություններից։ Վերջին օրերին ուշագրավ զարգացումներ էին ընթանում: Լիբանանի վարչապետի պաշտոնը վերջերս լքած Սաադ Հարիրիին բռնությամբ պահում են Էր-Ռիադում՝ սահմանափակելով նրա ազատությունը, հանկարծակի հայտնեցին միջազգային լրատվամիջոցները՝ հղում անելով լիբանանյան կառավարության անանուն աղբյուրին։ Մինչդեռ Սաուդյան իշխանություններն այդ թեմայով մեկնաբանություններից զերծ էին մնում։ Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ Բեյրութը դիմում է պատրաստում արաբական և արևմտյան պետություններին՝ խնդրելու ճնշում գործադրել Էր-Ռիադի վրա, որպեսզի այն ազատ արձակի Հարիրիին։ «Հարիրիին ազատության սահմանափակմամբ Էր-Ռիադում պահելը հանդիսանում է հարձակում Լիբանանի ինքնիշխանության վրա։ Մեր արժանապատվությունը նրա արժանապատվությունն է», ասել է լիբանանցի պաշտոնյան։ Օրեր առաջ, մինչդեռ լիբանանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սաադ Հարիրիի ինքնաթիռը Էր-Ռիադից Բեյրութ է թռել։ Սակայն, ըստ առկա տեղեկատվության՝ քաղաքական գործիչն ինքնաթիռում չի եղել։ Նշենք, որ նոյեմբերի 4-ին Հարիրին, այցով ժամանելով Սաուդյան Արաբիա, հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Այդ որոշումը նա բացատրել էր իր երկրի ներքին գործերին Իրանի միջամտությամբ, ինչպես նաև «Հըզբոլլահի» կողմից իր վրա ցուցաբերվող ճնշմամբ ու իր դեմ պատրաստվող մահափորձի մասին տեղեկություններով։ Հիշեցնենք, որ Սաադի հայրը՝ Ռաֆիկ Հարիրին սպանվել էր Բեյրութում, 2005թ. փետրվարի 14-ին։ Հարկ է նշել, որ Լիբանանը Սաուդյան Արաբիայի շեյխերի ամենանախընտրելի վայրն է, նախևառաջ՝ ֆինանսական տեսանկյունից: Լիբանանում կատարվել են միլիարդների ներդրումներ, կառուցվել են ծովեզրյա շինություններ: Այլ կերպ ասած՝ Սաուդյան Արաբիայի շեյխերն իրենց գումարները պահում էին հենց Լիբանանում, հենց այս երկիրն է կապիտալի ամենաապահով վայրը եղել Սաուդյան Արաբիայի արաբ շեյխերի համար և ոչ միայն նրանց, այլև՝ քրիստոնյաների, այդ թվում նաև հայ մեծահարուստների համար: Իսկ այժմ, հանկարծ, Սաուդյան Արաբիան խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին՝ լքել Լիբանանի սահմանները։ Ինչևէ, միջազգային հանրության ուշադրությունն այս օրերին՝ Սաուդյան Արաբիա- Լիբանան փոխհարաբերությունների ուղղությամբ է: Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարեց, թե չկա վկայություն առ այն, որ Սաադ ալ-Հարիրիին, ով վերջերս է հրաժարվել Լիբանանի վարչապետի պաշտոնից, բռնությամբ են պահում Սաուդյան Արաբիայում։ Գերատեսչությունում վստահ են, որ ալ-Հարիրիի տեղաշարժի ազատությունը չի սահմանափակվել։ Կառավարության ներկայացուցիչը նաև փոխանցել էր, որ Գերմանիան կիսում է Էր-Ռիադի մտավախությունները Եմենում տիրող իրադրությունում Իրանի միջամտության և Սիրիայում Ասադին ու «Հըզբոլլահին» աջակցելու վերաբերյալ։ Մինչ Լիբանանի նախկին վարչապետի շուրջ հակասական տեղեկություններ էին շրջանառվում՝ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև, անսպասելի այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Էր-Ռիադի միջազգային օդանավակայանում նա ներկայում բանակցություններ է անցկացնում սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ։ Ավելի վաղ Դուբայում՝ ԱՄԷ այցի արդյունքներով մամուլի ասուլիսում, Մակրոնը նշել էր, որ մտադիր է գահաժառանգի հետ քննարկել նրա վերջին ներքաղաքական որոշումները, ինչպես նաև սաուդա-իրանական դիմակայությունն ու իրավիճակը Լիբանանում։ Հաղորդվում է, որ Մակրոնը որոշել է ժամանել Էր-Ռիադ՝ Եմենից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հրթիռի արձակման միջադեպից հետո։ Հստակեցվում է, որ Ֆրանսիայի նախագահը մտադիր է քննարկել Իրանի շուրջ իրավիճակը։ Նշենք, որ Բեյրութը դիմել է Փարիզին միջնորդի դերով հանդես գալու և վարչապետ Սաադ Հարիրիի ճակատագիրը պարզելու խնդրանքով։ Կառավարական աղբյուրի տվյալներով՝ լիբանանյան կողմը տեղեկություն ունի այն մասին, որ Հարիրին, ով ունի Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, ձերբակալվել է թագավորության իշխանությունների կողմից և գտնվում է տնային կալանքի տակ։ Բացի այդ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ առաջիկա ամիսներին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ կտարվի, այս մասին նա հայտարարել է France 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում։ «Կարծում եմ և հույս ունեմ, որ մենք առաջիկա ամիսներին իրաք-սիրիական գոտում կընթանանք ռազմական հաղթանակի ուղղությամբ»,-ասել է Մակրոնը։ «Մենք դրա համար անում ենք ամենը միջազգային կոալիցիայի շրջանակում»,-վստահեցրել է Ֆրանսիայի նախագահն՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է զգոն մնալ նաև դրանից հետո, քանի որ տարածաշրջանում կարող են ապակայունության օջախներ լինել։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է համացանցում ահաբեկչական քարոզչությանը հակազդելը շարունակելու անհրաժեշտության մասին։ Նշենք, որ Ֆրանսիայի նախագահն իր կնոջ՝ Բրիժիտ Մակրոնի հետ երկօրյա այցով ժամանել էր ԱՄԷ, մասնակցել էր Լուվր թանգարանի մասնաճյուղի բացմանը, որը ստեղծվել է Աբու Դաբիից ոչ հեռու՝ Պարսից ծոցի Սաադիյաթ կղզում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 224 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am