Վուչիչն առաջարկել է Պուտին-Թրամփ հանդիպումն անցկացնել Սերբիայում
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը կարող է դառնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետագա բանակցությունների վայր, գրում է Kommersant-ը:
«Ես երբեք չեմ խառնվել համաշխարհային գործերին, բայց Սերբիան շահագրգռված է դառնալ Ռուսաստանի նախագահի և Ամերիկայի նախագահի հանդիպման վայր», - ասել է Վուչիչը Pink TV-ի եթերում:
