Սասնա ծուռ Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացավ.շտապօգնությունը ժամանեց կես ժամ անց
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով նիստը:
Ընդմիջումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը հայտարարեց, որ իրեն վատ է զգում եւ խնդրում է հետաձգել նիստը: Նախագահողը, սակայն ասաց, որ եթե իրեն վատ է զգում, կարող են շտապօգնություն հրավիրել դատարան, ինչին ի պատասխան Արամ Հակոբյանն ասաց, որ դեմ չէ կանչելուն, սակայն խնդրեց նիստը հետաձգել, նախագահողն ասաց. «Ձեզ ընդառաջում ենք, շտապօգնություն ենք կանչում»:
Նշենք, որ շտապօգնությունը դատարան եկավ կես ժամ անց միայն: Գրում է armtimes.com-ը:

