«Ես էլ ծառայել եմ, բայց ոչ մեկդ չեք կարող գնալ, գտնել էդ թղթերը». Արտակ Զաքարյան
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՊՆ Վիգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է, ասաց, որ դա ցինիզմի դրսևորման հերթական օրինակ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՊՆ Վիգեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այլ ընդամենը Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է:
Զաքարյանն, անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չկան Վիգեն Սարգսյանի՝ պարտադիր զինծառայությունից ազատվելու հիմքերը, ասաց. «Իմ ծառայության հիմքերն էլ չկան, որովհետև կարգն այդպես է, հինգ տարի հետո փաստաթղթերն արխիվացվում են ու ոչնչացվում: Ես էլ ծառայել եմ, բայց ոչ մեկդ չեք կարա գնաք, գտնեք էն թղթերը, որ ես ծառայել եմ: Իսկ ով է քաղաքական գործիչ, ով քաղաքական գործիչ չէ... Պարո՛ն Փաշինյան, շատ լավ գիտեք, որ դա պաշտոն զբաղեցնելով չէ, շատ մարդիկ կան, որ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, բայց դժվար է նրանց քաղաքական գործիչ անվանել, իսկ Վիգեն Սարգսյանը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքական գործչի կերպարում է հանդես եկել բոլոր պաշտոններում, որը վարել է»,- նշեց Արտակ Զաքարյանը:
