Խոշոր հրդեհ Սոչիում. զոհվել է մեկ, տուժել 23 մարդ (video)
Ռուսական Սոչի քաղաքի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 23 մարդ՝ այդ թվում նաև 2 երեխա, հայտնում է gazeta.ru-ն՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Մարինա Վարդազարյանին հղումով:
Հրդեհված 5 հարկանի շենքից փրկարարները տարհանել են 50 մարդու: Ենթադրվում է, որ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել էլեկտրալարերում եղած կարճ միացումը:
