Շղթայական ավտովթար Երևանում. կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Toyota մակնիշի 34 QM 655 համարանիշի և թիվ 10 երթուղին սպասարկող 45 15 Տ համարանիշի Higer մակնիշի մարդատար ավտոբուսը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնուհետև Toyota-ն բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 35 ԼQ 883 համարանիշի, BMW մակնիշի 10 ՏԼ 297 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 27 AR 027 համարանիշի ավտոմեքենաներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
