Դուք ստրուկ կամակատարներ եք. «Սասնա ծռեր-2»-ի գործով ամբաստանյալ Դեդը՝ դատավորին
«Սասնա ծռեր-2» գործով դատավարության ընթացքում Դեդը՝ Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց, որ ուզում է մի քանի բան ասել արդարադատության վերաբերյալ և դիմելով դատավորին ասաց. «Դուք ստրուկ կամակատարներ եք, չարժե հիշել ձեր անունը: Ես եկել եմ դարերի խորքից, գնում եմ դեպի դարերը, ինչպես քարե պատմություն: Արդարությունը պետք է նվաճել ու փայփայել: Հավատում եմ կգա օրը, կվայելենք արդարության բերկրանքը Արցախի ու Ծովից ծով Հայաստանի հետ»:
Սակայն նախագահողը ընդհատեց նրան, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, Թորոս Թորոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը՝ Թորոս Թորոսյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ քննություն առնելու համար: