Նման բան գոյություն չունի այս օրենքով. Շարմազանով
Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ այս նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն ու կարևորություն, ինչպես նաև անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության և գիտության խնդիրներին, որովհետև անվտանգությունը վեր է ամեն ինչից: «Առանց կայացած, մրցունակ անվտանգության, պաշտպանական համակարգի՝ չենք կարող խոսել վաղվա մրցունակ կրթության ու գիտության մասին: Շատ է խոսվում տարկետման իրավունքի վերացման մասին. նման բան գոյություն չունի այս օրենքով, ուղղակի հստակեցվում են դրա չափորոշիչները: Այս օրենքի նախագիծը սոցիալական արդարության ու հավասարության խնդիր է դնում: Իսկ ինչ վերաբերում է մեր սիրելի ուսանողների գնահատականներին, դասադուլին և հացադուլին, դա իրենց իրավունքն է: Կառավարությունը, իշխանությունն իրենց քայլերով միշտ պատրաստ են եղել, կան՝ լսելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը: Դրա համար ենք առաջարկել նրանց ընդգրկվել աշխատանքային խմբում, որը կաշխատի ապագա 70 որոշումների վերաբերյալ»,- հայտարարեց նա:
