Դասեր Ջիգարխանյանի ու իր նմանների համար

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի շուրջ ծավալված աղմուկը չի լռում։ Նրանց հարաբերությունների զարգացմանը ուշիուշով հետևում են լրատվամիջոցները։ Լուրերը սկզբում հակասական էին, իրարամերժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ գրեթե բոլոր պետական պարգևների ասպետ Արմեն Ջիգարխանյանի մասին սկզբում տեղեկացվեց, թե նա ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել իր կնոջդեմ և նրան մեղադրել է իրեն սպանելու փորձի մեջ՝ ունեցվածքին տիրանալու նպատակով։ Դրանից անմիջապես հետո ԶԼՄ-ները գրեցին, որ իբր այս անգամ Վիտալինան է ահազանգ հնչեցրել ամուսնու անհետացման մասին և նույնիսկ պնդել է, թե նրան կարող են առևանգած լինել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ջիգարխանյանին ոչ ոք առևանգելու մտադրություն չունի, և դերասանը գտնվում է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Սակայն սկանդալն այսքանով չեզրափակվեց, այլ նոր թափ հավաքեց: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ջիգարխանյանը պնդեց, որ կինն իրեն ամեն ինչից զրկել է, որ նա Վիտալինային տեսնել չի ցանկանում: Հետո խոսեց նաեւ նրա կինը, որն, ի դեպ, դերասանի երրորդ կինն է ու երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, նույնքան վատ մեղադրանքների ամուսնու մասին հնչեցրեց նա՝ ասելով, թե ամուսինը իր հետ վատ է վերաբերել, իրեն գողության մեջ մեղադրել եւ այլն։ Ընտանիքին ճանաչողները կփաստեն, որ Ջիգարխանյանին եւ իրենից մի քանի անգամ փոքր կնոջը կապող գրեթե ոչինչ չեն տեսել տարիներ շարունակ, բացառությամբ ունեցած կատվի, որը երկուսի թուլությունն է եղել ու նրան համատեղ նախասիրությունների միակ առհավատչյան։ Ու չնայած Վիտալինան իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ դեռեւս 17 տարեկանից է Ջիգարխանյանի հետ ինքը սիրային կապի մեջ, սակայն այդ հարաբերությունները օրինականացվել են միայն վերջին տարիներին, այդուհանդերձ կյանքը ցույց տվեց, որ այդ կապը աշխարհի այն եզակի բացառություններից չէ, որը հիմնված է սիրո վրա, այլ առավել հաշվարկային հեռանկարի հիմքի վրա է կայացել։ Մի կողմ թողնելով դերասանի անգնահատելի վաստակն ու տաղանդը, նրա մեծ դերը ԽՍՀՄ և Հայաստանի մշակութային կյանքում, բոլոր դեպքերում Ջիգարխանյանի անձնական կյանքը չի կարող օրինակելիների շարքում դասել։ Երբ 82 տարեկան տղամարդը սիրավեպ է սկսում 36-ամյա կնոջ հետ և իր քայլը բացատրում է այն համոզմունքով, թե սերը տարիք չի հարցնում, ապա դժվար չէ դիմացինի տեսանկյունից գոնե նայել՝ իրո՞ք 36-ամյա կնոջը հատկապես սերն է նետել ծերունու գիրկը: Ո՞ւմ հայտնի չէ, թե նման կապերի հիմքում ինչն է ընկած, և սովորաբար ինչ ավարտ են ունենում դրանք: Արդյունքում Ջիգարխանյանը հայտնվեց իր գայթակղությունների և թուլությունների ծուղակում, կորցրեց ողջ ունեցվածքը, տները, դարձավ անտուն, անապաստան․ թեպետ կարող էր իրեն ապահովագրել նախապես՝ կնքելով ամուսնական պայմանագիր: Իսկ, ահա երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերը նրան լավ կահավորված բնակարան են նվիրել, որպեսզի կյանքի մնացած տարիները հայտնի դերասանը անցկացնի արժանապատիվ պայմաններում։ Սա այն դեպքում, երբ իր հիմնած թատրոնում Ջիգարխանյանը բացահայտ մերժում էր հայերին, նա աշխատանքի չէր ընդունում հայրենակիցներին՝ հայտարարելով, թե ինքը զուտ ռուսական թատրոն է կայացնում։ Կյանքը Ջիգարխանյանին։ Նրա պատմությունը անձամբ իր դերասանի եւ առհասարակ հայրենիքից հեռու ու հայրենիքից կտրված մարդու համար պետք է դաս լինի առ այն, որ ցանկացած իրավիճակում վերջին ապավենը մնում է հայրենիքն ու հայրենակիցները։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am