«Պուտինյան Ռուսաստանն ընդունելի և անընդունելի բոլոր միջոցներով ձգտում է «ռուսական լուծում» տալ մխացող հակամարտությանը»

Հայաստանի արտաքին հեռանկարների, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ «Իրատեսը» զրուցեց 1990-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ: -Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելու: Փաստորեն, կրկին «և-և»-ի քաղաքականությու՞նն է կարևորվում: -ԵՄ-ի հետ համաձայնագիրն «անպայման» կնքելու այն վստահեցումը, որ կատարում են ՀՀ իշխանական շրջանակները, մակերեսային դիտարկմամբ կարող է տպավորություն առաջացնել, որ շարունակվելու է Օսկանյանի «քոմփլեմենտար» քաղաքականությունը կամ Ձեր ասած «և-և»-ը: Այնինչ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, իրականում ստիպողաբար հայտնվել է փոխադարձ շահերը չհարգող և թերզարգացած պետությունների արհեստական մի կազմավորման մեջ, որտեղ թելադրողը նախահարձակ Ռուսաստանն է: Մի բանում վստահ եմ` Մոսկվան միջազգային հարթության վրա Հայաստանին չի թողնի որևէ ինքնուրույն քայլ կատարել, եթե նույնիսկ այդ համաձայնագրում չլինի որևէ բան, որն առնչվում է ռուսական շահերին: Ինչպես երեկ, այնպես էլ վաղը Հայաստանի իշխանությունների «քաղաքականությունը» ոչ մի առնչություն չի ունեցել և չի ունենա բացառապես սեփական երկրի և ժողովրդի պետական շահերով ղեկավարվող քաղաքականության հետ: -Շատ են քննադատություններ հնչում ԵԱՏՄ-ի անդամակցության շուրջ, անգամ խորհրդարանական ընդդիմությունը այդ միությունից դուրս գալու նախագիծ դրեց շրջանառության մեջ: Իշխանությունն էլ փաստեց, որ տնտեսական արդյունքներն այդքան կարճ ժամանակում տեսանելի չեն կարող լինել, իսկ անվտանգության առումով ԵԱՏՄ-ն անհրաժեշտություն է: Ի վերջո, արտաքին քաղաքականության ո՞ր կուրսը կարող է հաջողություն բերել Հայաստանին: -Այո, նույնիսկ իշխանության վերին էշելոնում գտնվողներից շատերը ոչ պաշտոնական զրույցներում դեմ են արտահայտվել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Ի դեպ, ԵԱՏՄ-ի փաստաթղթային բազան զգալիորեն զիջում է մինչ այդ կազմակերպություն մտնելը Հայաստանում գործող հարկային ու մաքսային օրենսդրական բազայի զարգացածությանը: Հայաստանի իշխանությունն իր այդ քայլն արդարացնելու համար նախ հնչեցրեց այն միտքը, թե մեկ տարին բավարար չէ, որ տեսանելի դառնան ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված «նվաճումները», իսկ ահա վերջերս սկսեց թմբկահարել ինչ-որ տոկոսային թվեր, որոնք «ապացուցում» են, թե իբր դրանք Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ «դրական» փոփոխությունների են բերելու: Նախ` նշենք, որ իրականում տնտեսավարմանն ուղղված յուրաքանչյուր դրական քայլ առավելագույնը վեց ամսվա ընթացքում տեսանելի է դառնում երկրի բնակչությանը, թեկուզ այդ բնակչությունն իր նյութական վիճակի վրա դա դեռ որևէ կերպ չի զգում: Իսկ արդեն մեկ տարի անց տեսանելի է դառնում որոշ իրական առաջադիմություն, որի արդյունքում հնարավոր է դառնում, թեկուզ նվազագույն չափով, բյուջեում որոշակի հավելյալ գումար մուտքագրել: Ինչ վերաբերում է վերոհիշյալ տոկոսային թվերին, ապա դրանք հիմնականում արտացոլում են հայ-ռուսական սովորական երկկողմ ապրանքաշրջանառությունը, որը, ավելի կամ պակաս, կար նախկինում և այսօր էլ իրականանում է՝ որևէ լուրջ հետևանքի չհանգեցնելով: Բայց… ինչպես լուրջ հիմքեր չունենք հավատալու հայաստանյան համապետական ընտրությունների և վիճակագրության թվերին, այնպես էլ հավատ չենք կարող ընծայել ԵԱՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսական առաջադիմության մասին իշխանությունների հնչեցրած վերջին տվյալներին: Ես չեմ հավատում ԵԱՏՄ-ի ապագային ոչ միայն Ռուսաստանի տնտեսական ու գիտատեխնիկական հետամնաց կարողությունների, այլև իր հարևան բոլոր ժողովուրդների նկատմամբ վերջինիս նախահարձակ պահանջատիրության, համաշխարհային ժողովրդավարական արժեքները քամահրելու և ողջ աշխարհին հակադրվելու մշտական կեցվածքի առումով: Ես չեմ հավատում Հայաստանում հնչող այն «հաղթական ճիչերին», թե իբր ԵԱՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունը դուրս է գալիս իր համարյա տասնամյակ տևող ճգնաժամից: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելուն, կարծում եմ, այդ մասին վաղաժամ է որևէ կարգի հաստատական պնդում կատարելը: Իսկ երկրի անվտանգության պատճառաբանությամբ ԵԱՏՄ մտնելն ուղղակի խայտառակություն է: Արտառոցն այն է, որ հայերի ուղեղներում մեխի նման գամել են այն համոզմունքը, թե իբր ռուսները հայերի և Հայաստանի միակ ու անփոխարինելի «փրկիչն» ու «բարեկամն» են: Վերջին ենթահարցը ցույց է տալիս, որ մենք, մեղմ ասած, լավ չենք պատկերացնում մեր երկրի հետագա գոյության հիմքերը: Անկախ երկիր ունեցող ժողովուրդը պարտավոր է իր ղեկավարությունից պահանջել, որ վերջինս իր ներքին և արտաքին քաղաքականությունը ենթակայացնի և ձևավորի բացառապես երկրի պետական և ազգային իրական շահերի պահանջների հիման վրա: Այս դեպքում եթե դրվում է մասնավորապես անվտանգության հարց, ապա արագությունների մեծացման և ժամանակի ու տարածության կրճատման այս դարում իրական և վստահելի դաշնակիցներ գտնելն էլ ավելի հեշտ է: Չպետք է մոռանալ, որ դաշնակցի ընտրությունը կատարվում է ո՛չ թե զոհի տառապյալ ու վախվորած կերպարանք ընդունելով, կամ դիմացինի նկատմամբ սիրուց հալումաշ լինող կուրտիզանուհու հավատարմության հավաստիքներ տալով, կամ էլ դիվանագիտական արարողակարգային ռևերանսների հարթակում պահանջված ձևեր թափելով, այլ, ի շարս այլոց, միջազգային իրողությունների ու հանգամանքների հաշվառման և փոխադարձ իրական շահերի ու ձգտումների համընկնման թվաբանական հաշվարկով: Այս գործում ևս կեղծ ու պատիր և իր դարն արդեն վաղուց անցած ավանդապաշտությունը վնասակար է: Չերկարացնեմ, ներկայումս ես գրում եմ «Անվտանգության մասին» վերնագրով մի ընդարձակ հոդված, որը կշարունակի նաև այս հարցի պատասխանը: Թե դա երբ կվերջացնեմ, ինձ էլ դեռ հայտնի չէ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am