Նրանից, որ մենք պատերազմ չենք ուզում, պատերազմի վերսկսման վտանգն ամենեւին էլ չի վերանում, այլ ճիշտ հակառակը

Ո՞վ կարող է պնդել, որ Հայաստանի տնտեսական զարգացումը, արտագաղթի կասեցումը կամ էլ, ասենք, Սփյուռքի հետ ճիշտ հարաբերությունների կառուցումն այս պետականության համար ավելի պակաս կարեւոր են, քան արցախյան հիմնախնդիրը, մանավանդ, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ վերը նշված խնդիրները չլուծելու դեպքում մենք ոչ միայն չենք կարողանա իրականացնել Ադրբեջանի հետ կապված մեր հետագա ծրագրերը, այլ նաեւ չենք կարողանա պահել հայ զինվորի արյունով գծված Արցախի սահմանները։ Այս տեսակետից մենք միշտ համոզված ենք եղել եւ այսօր էլ համոզված ենք, որ այս պետականությունը չունի եւ չի կարող ամենակարեւոր խնդիր ունենալ։ Այն ունի խնդիրներ, այդ թվում՝ նաեւ արցախյան հիմնախնդիրը, որոնք վերաբերում են համահայկական կյանքի բոլոր ոլորտներին, եւ որոնց լուծման արդյունավետությամբ է պայմանավորված այս պետականության գոյության իմաստն ու նշանակությունը։ Իսկ ինչ վերաբերում է արցախյան գործընթացներում «ցավոտ փոխզիջումների» թեմային, ապա զարմանալ կարելի է, թե այս երկրի իշխանությունները ե՞րբ պետք է հասկանան, որ նրանից, որ մենք պատերազմ չենք ուզում, պատերազմի վերսկսման վտանգն ամենեւին էլ չի վերանում, այլ ճիշտ հակառակը՝ մեր այդպիսի կեցվածքն ավելի է գրգռում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները՝ նրան դարձնում առավել սանձարձակ եւ լկտի։ Այս առումով համոզված ենք, որ երկրի իշխանավորները «ցավալի փոխզիջումների մասին» խոսելու փոխարեն ավելի լավ եւ օգտակար գործ արած կլինեն, եթե երկիրը ողջ թափով պատրաստեն պատերազմի, քանի որ հայ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ ինքը ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երբեւէ չի պատրաստվում Ադրբեջանին անգամ մի թիզ հող զիջել։ Իսկ եթե պարոնայք իշխանավորները չեն կարողանում երկրի ողջ ռեսուրսները համախմբել պատերազմի համար, ուրեմն պարտավոր են հեռանալ եւ թողնել, որ կարողացողները դա անեն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am