«Արա, ձեր մեջ որտեղի՞ց էդքան պոլիտբյուրո». «Ծառուկյան»-ի պատգամավորների բողոքը

ԱԺ այսօրվա նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շարունակեց իր կուսակիցների բարձրացրած խնդիրները՝ ՓՄՁ ոլորտում հարկային վարչարարության հետ կապված՝ նախապես նշելով, որ խոսելու է բացառապես օրակարգի շրջանակներում: Նա առաջարկեց օրակարգում ներառել ՊԵԿ-ի հետ կապված հարցը եւ քննարկել տոնավաճառների աշխատակիցների խնդիրը. «Ես նաեւ առաջարկում եմ՝ ՊԵԿ-ի հետ դուրս գալ փողոց, շրջել բոլոր այն վայրերով, որոնք ես մատնացույց կանեմ, մենք կքննարկենք երկրում առկա կոռուպցիոն համակարգը, որը Կառավարությունը շրջանցում է եւ կտեսնենք՝ ինչ նպատակներից ելնելով է ահաբեկում այդ 3000 մարդուն, որոնք մեզ դիմել են եւ մյուսներին՝ իրենց հերթին»: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ առեւտրականները 4 խմբակցությունների գրություն են փոխանցել, արդեն 7-րդ անգամ են այդ մարդիկ հավաքվում եւ հայտարարում են, որ իրենց նկատմամբ չարաշահումներ են լինում, խուզարկություն է իրականացվում՝ ստուգումների անվան տակ. «Ի՞նչ է նշանակում, որ տնտեսվարող սուբյեկտի մոտից առեւտուր արած պայուսակն են ստուգում, խուզարկություն է դա»: Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց. «Ցիտում եմ գործող վարչապետին՝ բա մենք ամենալիբերալ ազգն ենք, արա, ձեր մեջ որտեղի՞ց էդքան պոլիտբյուրո»: Նա առաջարկեց, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ հենց հիմա դուրս գան փողոց, շրջեն եւ տեսնեն, թե ինչպես են իրենց գոյությունը քարշ տվող քաղաքացու նկատմամբ կոշտ վարչարարություն իրականացնող հարկային տեսուչները ահաբեկում առեւտրականներին: Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ եթե խնդիր են դրել հայաթափել Հայաստանը, արտագաղթի տեմպերը մեծացնել, ապա հրաշալի կերպով կառավարությունն այդ խնդիրը լուծում է: Նա առաջարկեց, որ հարկային մարմինները նախ սկսեն իրենց պատկանող ձեռնարկությունները ստուգել, այդպես ավելի ազնիվ կլիներ: «Ծառուկյան» խմբակցության մյուս պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր հերթին առաջարկ ուներ՝ անցկացնել արտահերթ նիստ ու ՓՄՁ-ների հարցը ներառել օրակարգ. «Մի բան չպետք է մոռանալ՝ եթե հասարակության մի քանի հազար հոգուն մտահոգող խնդիր կա, դրանցից ԱԺ-ն խուսափելու կամ փախչելու իրավունք չունի: Բա ինչի՞ համար ենք այստեղ. կարո՞ղ է մենք այստեղ ենք, որպեսզի դակենք Կառավարության բերած որոշումներն ու գնանք տուն: Եկեք գոնե մի անգամ նորմալ մոտենանք այս հարցերին: Ինչ-որ մարդկանց ջեբկիրությունը թարգել է պետք: Վերջացրեք, այ մարդ»: «Արտահերթ նիստ եք ուզում, 50 հազար ստորագրությունը բերեք, պաժալուստա, անենք: Մեռնեմ օրենքին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am