Կպահանջե՞ն ուսանողները աղմկոտ հրաժարականներ

Տարկետման իրավունքի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ մասին երեկ ասել է պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ շեշտելով, որ առաջին ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում տարկետմանը վերաբերող դրույթները նույնությամբ պահպանվել են 2-րդ ընթերցմանը ներկայացվող փաստաթղթում: Հետևաբար, ըստ պաշտպանության փոխնախարարի, զիջումների մասին խոսք լինել չի կարող, ինչպես պնդում են լրատվամիջոցները: Այս հարցն ամենաինտրիգայինն է ԱԺ այսօր մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգում: Սակայն, ըստ ամենայնի, մեծ ինտրիգներ սպասել պետք չէ: Արտակ Զաքարյանի խոսքը շատ հստակ է՝ 1997-ի և 2004-ի նախադեպերը չեն կրկնվելու, մանավանդ, որ ԱԺ-ում միայն «Ելք» դաշինքն է ընդդիմանում օրինագծին, իսկ ուսանողական դասադուլն ու ցույցերը շատ միագիծ ու կանխատեսելի են՝ իշխանություններին անհանգստացնելու համար: Մյուս կողմից՝ Հայաստանում չէ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով, օրինագծից ոչ պակաս, դարձել էր քննադատությունների թիրախ: Նույնիսկ ենթադրում ենք, որ այսօր իշխանությունները շատ ավելի կոնսոլիդացված պայմաններում կկազմակերպեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի երկրորդ ռեժիմով քննարկումներն ու քվեարկությունը: Իրերի նման վիճակն ակնհայտ երկընտրանքի առջև է կանգնեցնում ուսանողական շարժման ղեկավարներին: Վեց օրվա դասադուլը, ցույցերը, հանրային ու քաղաքական քննարկումները հրաշալի առիթ էին, որպեսզի նրանք ընդլայնեին շարժման օրակարգը, դրա միջոցով մեծացնեին իրենց կողմնակիցների ու հետևորդների թիվը: Այդ ամենը չի արվել, և օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի ընտրությունն այնքան էլ մեծ չէ՝ նրանք կա՛մ պետք է վերադառնան լսարաններ, կա՛մ իրենց պահանջի հետապնդմանը հետամուտ լինեն քաղաքական հարթության վրա՝ ընդհուպ մինչև առաջ քաշելով հրաժարականների պահանջներ: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am