Շիրակ Թորոսյան. «Եթե որեւէ մեկն ուզում է սովորել, ապա բանակում ծառայելը կրթություն ստանալու համար խոչընդոտ չէ»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ – Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլն արդեն մեկ շաբաթ է, ինչ շարունակվում է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը։ – Ազատ խոսքի, պայքարի իրավունքը հստակ ամրագրված է սահմանադրությամբ, օրենքներով։ Ուսանողների բողոքը դրանց շրջանակներում է, այնպես որ այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Բայց որեւէ մեկի իրավունքը չի ոտնահարվում, որպեսզի նա էլ դուրս գա իր իրավունքները պաշտպանելու: Այսօր խոսքը սահմանադրորեն ամրագրված հայրենիքի պաշտպանության մասին է, յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել իր երկիրը: Եթե որեւէ մեկն ուզում է սովորել, ապա բանակում ծառայելը կրթություն ստանալու համար խոչընդոտ չէ: Առաջարկվող օրենքի նախագիծը տալիս է բոլոր հարցերի պատասխանը, ընդ որում՝ այն պահպանում է 24-ամսյա պարտադիր ծառայության նորմը, որը նորություն չէ: Ավելին՝ առաջարկում է այլընտրանքներ՝ «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերով: Այս նախագծի նպատակն է պահպանել արդարության ու հավասարության սկզբունքը, փակել ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքերը: Իսկ սողանցքերից մեկն էլ եղել է տարկետման ներկայիս իրավունքը: Եթե կան օժտված երիտասարդներ, որոնք կարող են իրենց հնարավորություններով, մտավոր ընդունակություններով օգտակար լինել մեր երկրին, ժողովրդին, ապա նրանց առաջարկվում է իրենց ունակություններն իրացնել բանակում՝ ռազմարդյուանբերական համալիրում, բանակի հետ առնչվող որեւէ գիտական ոլորտում: Սակայն որեւէ մեկն իր օժտվածության համար չպետք է ծառայությունից խուսափելու հնարավորություն ունենա: Սա է, որ սողանցքեր է առաջացնում: Ինչ վերաբերում է հնչող տեսակետներին, թե ուսանողների ակցիաները քաղաքականացվում են, ապա որեւէ գործընթաց, որը հանրային հնչեղություն է ձեռք բերում, ի վերջո վերածվում է քաղաքական գործընթացի։ Դա քաղաքագիտական նորմերին ներդաշնակ երեւույթ է: Եթե կան մի քանի հարյուր կամ հազար մարդիկ, որոնք ինչ-որ շարժում են սկսում, բնականաբար կհայտնվեն նաեւ դիվիդենտներ շահել ցանկացողներ, նրանց պայքարը քաղաքական ամբիցիաների պրիզմայով անցկացնելու ցանկություն ունեցողներ: Ես չեմ էլ մեղադրում, որ որեւէ քաղաքական ուժ կամ ուժեր կփորձեն օգտվել այս վիճակից, ավելին՝ առաջնորդվելով անմեղության կանխավարկածով, կարող եմ մտածել, որ գուցե այդ ուժերն էլ մտածում են այնպես, ինչպես բողոքող ուսանողները: Մենք իրավունք չունենք մարդկանց քննադատել իրենց մտքերը, գաղափարներն արտահայտելու համար, բայց նաեւ մեր իրավունքն է մեր սեփական փաստարկներով ապացուցել, թե որն է առավել շահեկանը մեր հասարակության համար: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am