Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական դատարանն այս տարիների ընթացքում այդպես էլ չփոխեց երկիմաստ որոշումներ կայացնելու իր գործելաոճը։ Ուրբաթ օրը կայացված որոշման մեջ ՍԴ-ն արձանագրել է, որ Վանաձորի գործող ավագանու վերջին մեկ տարվա գործունեությունը եղել է հակասահմանադրական։ Բացի այդ՝ ՍԴ-ն ԱԺ-ին մինչեւ 2018թ. մարտի 31-ը ժամանակ է տվել՝ խնդրին իրավական լուծում տալու եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ անելու համար։ Նկատենք, սակայն, ՏԻՄ օրենքը նաեւ սահմանում է, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ավագանու անդամների կողմից նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով վեց ամիս անընդմեջ նիստ չի կայանում։ Ու քանի որ Վանաձորի ավագանու վերջին մեկ տարվա գործունեությունը ՍԴ որոշման համաձայն եղել է հակասահմանադրական, հետեւաբար իրավազոր նիստ չի անցկացվել, պետք է գործի օրենքի այդ դրույթն, ու Վանաձորում պետք է անցկացվեն ՏԻՄ նոր ընտրություններ։ Սակայն ՍԴ-ն այս հարցին այդպես էլ որեւէ լուծում չի տվել։ Ճիշտ եւ ճիշտ նախորդ որոշումների նման:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը