Կարինե Աճեմյան. «Անհասկանալի է, թե ինչու են ակցիայի մասնակիցները շոկի մեջ, դա ինձ շատ է զարմացնում»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ հետ – Անցած ուրբաթ՝ ժամը 21-ին, հրավիրված նիստում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին նախագծին։ Դա անակնկալի է բերել ուսանողական ակցիայի մասնակիցներին: Իրենց իսկ խոսքով՝ «շոկի մեջ» են, համարում են, որ նիստի արագ գումարումը հիմնավորված չէ: Դուք ներկա եք եղել այդ նիստին, ի՞նչ կասեք այս առնչությամբ։  – Չլինելով պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ ես ներկա եմ եղել այդ նիստին մեկ այլ օրինագծի շուրջ զեկույցով հանդես գալու համար: Կարող եմ տեղեկացնել հետեւյալը. նիստը նշանակված էր երեկոյան ժամը 18-ին, սակայն քվորում չլինելու պատճառով այն հետաձգվեց: Բայց հանձնաժողովի անդամ պատգամավորները ԱԺ ղեկավարությանը ներկայացրին դիմում արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Եվ ժամը 21-ին նիստը հրավիրվեց: Ի՞նչ է նշանակում՝ նիստի անցկացումը հիմնավորված չէ: Ամեն ինչ տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակներում, պատգամավորներն իրացրել են օրենքով սահմանված իրենց իրավունքը: Սա է իրողությունը։ Անհասկանալի է, թե ինչու են ակցիայի մասնակիցները շոկի մեջ, դա ինձ շատ է զարմացնում: Յոթ-ութ ամիս շարունակ պաշտպանության նախարարությունը տարբեր ձեւաչափերով քննարկում է այս օրինագիծը, տարբեր հանդիպումներ են եղել: Նաեւ Ազգային ժողովում կազմակերպվեցին լսումներ: Ցավոք, այդ լսումներին չտեսա այսօրվա ակցիայի մասնակից ուսանողներից եւ ոչ մեկին: Որտե՞ղ էին նրանք ութ ամիս առաջ: Ու հիմա այնպիսի պահի են իրենց բողոքը հայտնում, երբ օրինագիծն այլեւս հասել է երկրորդ ընթերցմամբ ընդունման նախաշեմին: Հիշեցնեմ, որ օրինագիծն արդեն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստի օրակարգ: Ես միշտ այն համոզման եմ եղել, որ մեր կրթական համակարգն էլ ավելի զարգանալու, բուհական ոլորտում ավելի լուրջ հաջողությունների հասնելու համար կարեւոր դերակատարություն ունեն մեր ուսանողները: Այսինքն՝ ոլորտի զարգացմանն ուղղված պահանջները, առաջարկները պետք է գան նախ եւ առաջ մեր ուսանողներից: Նաեւ բազմիցս եմ ասել, որ մեր ուսանողները պետք է հանդես գան իրենց իրավունքների պաշտպանությամբ, լինեն պահանջատեր եւ բուհի ղեկավարությունից, դասախոսներից պահանջեն իրենց ուսման որակի բարձրացում: Շատ կուզեմ մեր ուսանողներից նման պահանջներ լսել: Սակայն այն, ինչ այսօր կատարվում է, փոքր-ինչ այլ երեւույթ է. զարմանում եմ, ինչո՞ւ այս երիտասարդները իրենց հուզող հարցերի շուրջ նախօրոք՝ ամիսներ առաջ չբարձրաձայնեցին: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am