Սևանի մակարդակն ընդհանրապես չեն բարձրացնում. Հակոբ Սանասարյան

Սևանա լճի մակարդակը նվազում է։ Ըստ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայության՝ նոյեմբերի 13-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900 47 մետր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1900 52-ի փոխարեն։ Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ներկայի և նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով լճի մակարդակը չի բարձրանում։ Ամբիոններից, սակայն, խոսվում է, որ քայլեր է ձեռնարկվում Սևանի ջրային պաշարներն ավելացնելու ուղղությամբ։ Բնապահպանը հակառակ կարծիքին է։ «Իրենց հայտարարության հակառակն են անում։ Գիտակցաբար, ծրագրված լճի մակարդակը չեն ուզում բարձրացնել։ Ջուրը բաց են թողնում։ Ժամանակին կարող էին Կեչուտից ջուր տեղափոխել, բայց չեն արել։ Կարող եմ ասել, որ իրենք ստախոս են և մարդկանց հետ խաղ են անում։ Բոլորը Սևանով տարված են և ասում են, ինչպես նշված է մակարդակը կբարձրացնենք։ Սևանի մակարդակն ընդհանրապես չեն բարձրացնում»,- շեշտեց Հակոբ Սանասարյանը։ Բնապահպանը նշեց, որ Համաշխարհային բանկն իր հերթին չի ուզում, որ Սևանի մակարդակը բարձրանա։ «Ունի մի ծրագիր, որը կոչվում է էկոլոգիական հավասարակշռության պահպանման և վերականգնման ծրագիր։ Այդտեղ Սևանա լճի մասին ամեն ինչ գրված է։ Եվ սրանք սրբորեն կատարում են այդ ծրագիրը։ Ասվում է, որ լճի մակարդակի բարձրացումը Հայաստանի տնտեսության համար շատ վտանգավոր է։ Պետք է մակարդակի բարձրացումը կատարեն 47 տարվա ընթացքում»,- մեջբերեց նա։ Բացի սա, բնապահպանի աչքից չի վրիպում լճի շրջակայքի կառուցապատումը։ «Սևանի ափին, փաստորեն, քաղաք են կառուցել՝ լրիվ ասֆալտապատ, դղյակներ են կառուցել։ Իրենք դղյակներ են կառուցում այն տարածքում, որտեղ պետք է ջուր լինի և մարդկանց ասում են, որ մենք լճի մակարդակի բարձրացման ծրագիր ունենք»,- ասաց Սանասարյանը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am