Այսօր լրագրողները ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հարցրեցին, թե ո՞ւմ հետ է պետության հաշվին 2 մլն դրամի մեկ ամսում խոսել Չինաստան:
Նաղդալյանը պատասխանեց. «Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն չի անջատվել, դրանից է եղել»:Հարցին՝ ասում են, Չինաստան եք խոսել՝ ձեր որդու հետ, սո՞ւտ է դա՝ նա պատասխանեց. «Չէ, Չինաստան իմ որդու հետ ես Whatsapp-ով եմ խոսում, դա վճարովի չի»:
Հարցին, թե չի՞ պատրաստվում սեփական միջոցներից փոխհատուցել, քանի որ իր մեղքով է եղել, Նաղդալյանը պատասխանեց, որ իրեն նման պահանջ չի ներկայացվել.
«Եթե այդպիսի պահանջ ներկայացնեն, կփոխհատուցեմ»:
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, և դա վճարել է պետբյուջեից: Պարզվել է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ: ԱԺ նախագահին, փոխնախագահներին և հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ և սահմանում գումարային լիմիտներ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը