Հարուստների աներեւակայելի նամակը Հայաստանում

«Ժամանակ» թերթը գ8ում է. «Վաշինգտոն Փոստը» գրում է մոտ 400 հարուստ ամերիկացիների՝ միլիոնատերերի եւ միլիարդատերերի նամակի մասին, որ նրանք հղել են ԱՄN Կոնգրես: Նամակում նրանք խնդրում են Կոնգրեսին չիջեցնել հարուստների հարկերը: Նամակը ստորագրել են այնպիսի հայտնի ազգանուններ, ինչպիսիք են Սորոսը, Ռոքֆելերը: Նամակի հեղինակները ոչ միայն անհրաժեշտ են համարում չիջեցնել հարկերը հարուստների համար՝ երկրում հաստատված անհավասարության պայմաններում դա համարելով սխալ, այլ նույնիսկ կոչ են անում բարձրացնել հարուստների վճարած հարկերը: Հարկերի նվազեցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: Կա՞ արդյոք 400 հարուստ ամերիկացիների այդ նամակի տողատակում ներքաղաքական որեւէ շարժառիթ՝ կապված Թրամփի ֆիգուրի, դրա շուրջ ստեղծված հայտնի իրավիճակի, ընդհանրապես նրա նախագահության այսպես ասած ոչ միարժեք պատմության հետ, թե՞ ոչ, իհարկե դժվար է ասել: Սակայն անգամ այդպիսի շարժառիթի պայմաններում, փաստորեն, ականատես ենք լինում մի գործողության, որի մոտավոր կրկնությունը Հայաստանում անգամ պատկերացնելը, նույնիսկ քաղաքական կամ ներքաղաքական որեւէ շարժառիթի առկայության պայմաններում, գրեթե անհնար է: Եթե որեւէ մեկը տեղեկություն տարածի, որ Հայաստանի ոչ թե 400, այլ թեկուզ 40, կամ նույնիսկ 4 ամենահարուստները դիմել են խորհրդարանին կամ նախագահին՝ իրենցից գանձվող հարկերը ավելացնելու համար, ապա դա լավագույն դեպքում կընկալվի իբրեւ ապրիլմեկյան կատակ: Հայաստանում իհարկե խոսք չի գնացել նաեւ հարուստների հարկերը իջեցնելու մասին, թե խորհրդարանի, թե նախագահի ընտրությանը չեն տրվել այդպիսի խոստումներ, բայց փոխարենը Հայաստանում, օրինակ, տարիներ շարունակ խոսք է գնում ասենք՝ շքեղության հարկի մասին, սակայն իշխանությունը փորձում է բերել հնարավոր ու անհնար ցանկացած փաստարկ հանրության հարցերից խուսափելու համար, այսպես ասած՝ հիմնավորելով, թե ինչու Հայաստանում հնարավոր չէ գանձել շքեղության հարկ: Իսկ հասարակությունը իհարկե գիտե, թե ինչու: Հնարավոր չէ, որովհետեւ այդ նույն իշխանությունը ապրում է շքեղ դղյակներում եւ շրջում շքեղ ավտոմեքենաներով, հանգստանում շքեղ հանգստավայրերում, շքեղ հագնվում եւ այլն, եւ այլն: Փոխարենը, նույն այդ իշխանությունը պատրաստվում է հունվարի 1-ից բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկային պարտավորությունները, որ սահմանված է Հարկային նոր օրենսգրքով, հիմնավորելով դա նրանով, որ միջազգային վարկատու կազմակերպությունները Հայաստանին այլեւս վարկ չեն տա, եթե իշխանությունը ցույց չտա, թե ինչ ճանապարհով է ապահովելու դրա վերադարձելիությունը: Իսկ վերադարձելիությունն ապահովվում է հարկային բեռը բարձրացնելով, բայց ոչ թե հարուստների համար, այլ՝ բոլորի: Եվ եթե նույնիսկ այդ դեպքում բեռը բարձրանում է հարուստների համար, միեւնույն է, ակնհայտ է դառնում, որ այդ պարագայում փոքր ու միջին ձեռնարկատերերը հայտնվում են էլ ավելի խնդրահարույց եւ անմրցունակ վիճակում, որովհետեւ խոշորները ունեն հարկային բեռի բարձրացմանը դիմագրավելու առավել մեծ ռեսուրսներ, ի տարբերություն փոքր ու միջին բիզնեսի: Դա նշանակում է, որ Հայաստանում էլ ավելի է խորանալու անհավասարությունը, բեւեռացվածությունը, կամ այլ կերպ ասած՝ հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատները, եթե անգամ ավելի չաղքատանան, ապա գոնե դառնալու են ավելի անմրցունակ, միանգամայն «լեգիտիմ» կերպով իրենց տեղը զիջելով մի քանի խոշորների, որոնց դեմ մրցակցելը կլինի օբյեկտիվորեն անհնար, եւ որոնք միայն կարող են այսպես ասած սահմանել, թե որ ոլորտները եւ ինչ սահմանում են թողնում փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողներին: Այդ ամենով հանդերձ, Հայաստանում խորհրդարանին ամենահարուստների նամակը ուղղակի աներեւակայելի է մեկ այլ շատ պարզ պատճառով՝ խորհրդարանը, ըստ էության, հենց այդ հարուստներն են, որոնք կազմում են այնտեղ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին» մեծամասնությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am