Երեկ՝ նոյեմբերի 13-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը թիվ 20 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Գայանե Սահակյանի դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրամապանակում եղել է գումար, բանկային քարտ, էկեկտրական կրիչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սահակյանն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ որպես իրավաբան: Երեկ նույն երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են նաև Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 41-ամյա Վարսենիկ Աբրահամյանի դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրամապանակում եղել է գումար և տարբեր բանկային քարտեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Աբրահամյանը աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ դատավորներից մեկի օգնական: Գողության 2 փաստերով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը