Նախկին սատանիստն ասում է. «Ես շոկի մեջ եմ այն փաստից, որ քրիստոնյաները Հելոուին են նշում»

Անտոն Լավեյը՝ Սատանայի եկեղեցու հիմնադիրը, ասել է. «Ես ուրախ եմ, որ քրիստոնյա ծնողներն իրենց երեխաներին թույլ են տալիս գոնե մեկ գիշերվա ընթացքում խոնարհվել սատանայի առաջ: Բարի գալուստ Հելոուին»: Մենք ոչ մի վնաս չենք տեսնում Հելոուին նշելու մեջ, քանի որ կարծում ենք, որ այն զվարճալի տոն է: Ներկում ենք մեր դեմքերը, հագնում ենք «անմեղ» զգեստներ, զարդարում ենք տները դդումներով և այլ զարդարանքներով: Այս գործողությունները բնորոշ են սատանային, որն ասում է. «Ահա իմ տունը, ներս համեցեք»: Մենք կարծում են, որ չենք կատարում ինչ-որ սատանայական ծիսակատարություն կամ մարդկային զոհաբերություն, սակայն գիտե՞ք արդյոք, որ հելոուինյան հագուստ կրելու պահից ի վեր սկսում եք պատկանել թշնամուն, քանի որ նվիրում եք Ձեզ և Ձեր երեխաներին սատանայի տոնին: Երեխաներին համապատասխան կոստյում հագցնելով՝ կարծես, հոգեպես զոհաբերում եք նրանց և դաշինք հաստատում սատանայի հետ: Իմ գիտակցության մեջ տպավորվել է 1987թ. հոկտեմբերի 31-ը, երբ ունեցա պատմության մեջ ամենասատանայական հարսանիքը: Ես ու ընտրյալս որոշեցինք ամուսնանալ Հելոուինի օրը՝ սատանայական ծիսակատարության ժամանակ: Հարսանիքը շարունակվեց ողջ գիշեր, իսկ հարսանեկան զանգերը կարծես մինչև դժոխք հնչում էին: Ինչպես սատանիստների, այնպես էլ մեզ համար Հելոուինը հատուկ օր էր, և մենք անհամբերությամբ սպասում էինք դրան, քանի որ գիտեինք գիշերվա խավար ուժի մասին: Հելոուինի գիշերը խիստ առանձնանում է մնացած բոլոր գիշերներից: Դա նույնն էր, եթե այսօր հարցնեի հավատացյալներից. «Ինչքա՞ն կարևոր է Ձեզ համար Հիսուսի հարության օրը»: Հելոուինը նման նշանակություն ունի նրանց համար, ովքեր ապրում են խավարում: Հիշում եմ՝ Հելոուինին նախորդող օրը, երբ մեզ՝ սատանայի սպասավորներիս, սատանայի աշխարհից հրահանգներ էր գալիս այն մասին, թե ինչքան երկար գիշեր է մեզ սպասվելու: Ես քնում էի ողջ օրվա ընթացքում, որպեսզի հանգստանամ և պատրաստվեմ կեսգիշերվան ու դժոխքի աշխարհ մտնելուն: Որոշ եկեղեցիներ «Հելոուին» բառը վերափոխում են «բերքահավաքի», իսկ մարդիկ համապատասխան կոստյումներ են հագնում, կոնֆետներ ու խնձորներ բաժանում: Այս երևույթը ցավեցնում է իմ սիրտը: Շատերը Հելոուինը նշում են նոյեմբերի 1-ին և անվանում այն Մահացածների օր կամ Բոլոր սրբերի օր, սակայն տոնը ոչ մի սրբի պատկանել չի կարող. այն սատանայական է: Ես զարմանոում եմ, թե ինչպես է տոնը գրավում ողջ աշխարհը: Բոլոր սրբերի օր անվանումը խաբուսիկ դեր ունի: Այս տոնը նշում են ողջ Հարավային ու Կենտրոնական Ամերիկաներում և աշխարհի այլ անկյուններում, անգամ ԱՄՆ-ում: Իսպանիայում տոնն անվանում են Dia de Muertos, և ժողովուրդն այդ օրը հանդերձյալներին է հիշում ծիսակատարությունների, գերեզմանատներ այցելությունների միջոցով: YouTube-ը հրաշալի դաշտ է տեսնելու, թե տոնն ինչ է իրենից ներկայացնում: Այն իրենից ոչ մի սուրբ բան չի ներկայացնում և, առհասարակ, չի կարող սուրբ երևույթի հետ որևէ առնչություն ունենալ: Աստվածաշնչում Աստված հավատացյալներին անվանում է «սուրբ»: Այս հասկացության նշանակությունն այն է, որ մենք մկրտված ենք Հիսուս Քրիստոսի արյունով: Մենք ստեղծված ենք բարի գործերի և Աստծուն փառաբանելու համար: Ես ճիշտ եմ գտնում օգտագործել Բոլոր սրբերի օրը իմ, ընտանիքիս ու հարազատներիս փրկությունը տոնելու համար: Ես այն կդիտարկեի որպես ավետարանական հնարավորություն անօգնական մարդկանց օգնելու, որպեսզի կարողանան լսել Աստծու բարության և այն մասին, թե ինչպես Նա կարող է փոխել մեր կյանքը: Եվ նույն գիշերվա ընթացքում ես Հիսուսի անունից վերջ կտայի իմ կյանքում սատանայի գործունեությանը: Այսպես շատ մարդիկ կփրկվեին: Ջոն Ռամիրես՝ «Մտորումներ սատանայի մասին»  գրքի հեղինակ

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am