Ինչ ունեցվածք ունի Աջափնյակի թաղապետը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։ Սարգսյանը հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ ունեցել է 100 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Դրամական միջոցները կազմել են 10 միլիոն 300 հազար դրամ ու 216 հազար 800 ԱՄՆ դոլար։ Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 637 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Սարգսյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու ավտոտնակը, իսկ շարժական գույքից երկու ավտոմեքենա՝ «MERCEDES–BENZ S550» և «VAZ 21065» մակնիշների։ Սարգսյանը Աջափնյակի վարչական ղեկավար է նշանակվել սրանից հինգ տարի առաջ՝ 2012 թ. մայիսին։ Մինչ այդ աշխատել է որպես Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
