«Երեխան թիրախ է ամուսնալուծված ծնողների համար». դասվարը՝ թարթիչները կտրած աշակերտի մասին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում առաջին դասարանցի մի խումբ աշակերտներ 7-ամյա դասընկերոջը՝ Մարիոս-Արտյոմ Ս.-ին, տարել են զուգարան, «սկոտչով» կապել ձեռքերը, հարվածներ հասցրել, իսկ նրանցից մեկն էլ կտրել է երեխայի թարթիչները: Տուժած երեխայի մայրը հայտարարել էր, որ դիմելու է ՀՀ ոստիկանապետին, Կրթության նախարարին ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այժմ ոստիկանությունը քննում է գործը, դասվար Վերոնիկա Բաբաջանյանը, երեխաներն ու նրանց ծնողները քիչ առաջ գտնվել են ոստիկանությունում, բացատրություն տվել: Վերոնիկա Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշեց՝ այն, որ երեխայի թարթիչները կտրված են, հայտնաբերվել է դպրոցում: Երբ հարցրել է՝ ինչ է տեղի ունեցել, Արտյոմը պատասխանել է, որ ինքն է կտրել, երբ գտնվել է մոր տանը: Այդպիսով ցանկացել է տեսնել, թե թարթիչներն ինչ գույն ունեն: Դասվարի դիտարկմանը, որ դա կարող էր հայելու միջոցով պարզել, տղան պատասխանել է, թե իր սենյակում հայելի չկա, իսկ լոգասենյակում այն բարձր է կախված: Դասվարի խոսքով, Արտյոմի ծնողներն ամուսնալուծված են, երեխան որոշ ժամանակ մոր հետ է ապրում, հետո՝ հոր: Ուսուցչուհին չի բացառում, որ ամուսինը հանդիմանել է կնոջը, եւ նա որոշել է կատարվածն ուրիշների վրա բարդել: «Ես միայն մի բան հասկացա. երեխան ավելի շատ թիրախ է երկու ծնողի: Մենք ուղղակի ընկանք այդ սարդոստայնի մեջ: Հայրը երեւի նախատել է մորը»,- նշեց Վերոնիկա Բաբաջանյանը: Հավելեց, որ Արտյոմի մայրը, որին երբեւէ չի հանդիպել, հեռախոսով առաջին անգամ զանգահարելով իրեն՝ պահանջում է «մեղավոր» երեխաներին հեռացնել դպրոցից:  Դասվարը վստահ է, որ այդ երեխաները նման բան չեն արել ու դրան ընդունակ էլ չէին: Նա կարծում է, որ այդպիսի եզրակացության են եկել նաեւ ոստիկանները»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am