Ամանորյա հանգիստ. Ծաղկաձորում գները կհասնեն 1.7 մլն դրամի

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.  «Մոտենում է Ամանորը, ու արդեն ժամանակն է մտածելու՝ ինչպես կարելի է անցկացնել տոնական հանգիստը: ՀԺ-ն փորձել է պարզել՝ ինչ փաթեթներ են առաջարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր հանգստավայրերում գտնվող հյուրանոցները, որքան դրանք արժեն: Գրեթե բոլոր փաթեթներն իրենց մեջ ներառում են տոնական ընթրիք Ամանորի գիշերը: Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոց Դեկտեմբերի 31-ից հունվարի 7։ 2 անձի համար նախատեսված քոթեջը 1 մլն 200 հազար դրամ 2 անձի համար նախատեսված համարը շենքում 1 մլն 500 հազար դրամ Գինը ներառում է նախաճաշ, ընթրիք, ֆիթնես սրահ, շոգեբաղնիք, ջակուզի, լողավազան, Ամանորյա շոու ծրագիր եւ ընթրիք: Թե ինչպիսին է լինելու շոու ծրագիրը եւ տոնական ընթրիքի մենյուն, դեռ որոշված չէ: «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 6։ Համարը՝ 2 ննջասենյակով, հյուրասենյակով, խոհանոցով արժե 1 մլն 700 հազար դրամ (անցած տարի եղել է 2 մլն դրամ): 2 անձի համար քոթեջներն արժեն 930 հազար դրամ Գինը ներառում է 3-անգամյա սնունդ, մանկական սենյակ, լողավազան, ֆիթնես սրահ, բիլիարդ, կինոթատրոն, սեղանի թենիս, ամանորյա շոու ծրագիր եւ ընթրիք, մյուս օրերին նույնպես կլինեն միջոցառումներ, շոու ծրագրեր մեծերի ու փոքրերի համար: «Ծաղկահովիտ» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 5։ 2 աձի համար բաղկացած համարն արժի 370 հազար դրամ: Կիսալյուքս համարը՝ հյուրասենյակով, ննջասենյակով արժի 730 հազար դրամ: Կարող են ավելացնել ծալովի մահճակալ: Գումարը ներառում է ամանորյա տոնական երեկո, Ձմեռ պապ, հունվարի 3-ին տոնական նախաճաշ եւ ընթրիք, մանկական հրապարակ, բար, ժամանցի կենտրոն, որտեղ կա բիլիարդի սեղան: Աղվերան «Արթուրս» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 3 2 անձի համար 1 համարն արժի 500 հազար դրամ: 1 համարում մահճակալներ ավելացնելու դեպքում այն կարժենա 680 հազար դրամ: Գումարը ներառում է նախաճաշ, լողավազան, մարզասրահ, սեղանի թենիս, մանկական սենյակ, ընդունելության օրը ֆուրշետ, ամանորյա տոնական ընթրիք եւ շոու ծրագիր, հունվարի 1-ի առավոտյան ուշ նախաճաշ, հունվարի 2-ին խաշ, տոնական ընթրիք: Երգիչներ, երգչուհիներ հիմնականում հրավիրում են դրսից: Ջերմուկ «Անուշ» հյուրանոց։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 7։ 1 անձը 180 հազար Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը 1 անձը 150 հազար Գումարը ներառում է 3-անգամյան սնունդ, հունվարի 2-ին խաշ: Հնարավոր է մինչեւ 20% զեղչ: Նախատեսվում է ամանորյա շոու ծրագիր եւ տոնական ընթրիք: Գինը նաեւ ներառում է ժամանցի կենտրոն (սեղանի թենիս, բիլիարդ): «Հայաթ Փլեյս» հյուրանոց Դեկտեմբերի 31-ից հունվարի 3 2 անձը 444 հազար դրամ Գումարը ներառում է ամանորյա ընթրիք, երաժշտություն, դիջեյ, 3-անգամյա սնունդ, շոգեբաղնիք, ջակուզի, ֆիթնես սրահ, լողավազան, բիլիարդ, թենիս: Դիլիջան «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոց Բոլոր համարներն արդեն ամրագրված են: Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը Գինը՝ սկսած 2 անձը 700 հազար դրամից: Ընտանեկան համարն արժի 1 մլն 400 հազար դրամ: Գինը ներառում է 2-անգամյա սնունդ, ամանորյա ընթրիք, լողավազան, ժամանցի սենյակ (բիլիարդ, սեղանի հոկկեյ), հյուրասիրություն մինի բարի տեսքով: Նախորդ տարիներին Ամանորի գիշերը երգել են Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը: Այս տարվա ծրագիրը դեռ որոշված չէ: «Միմինո» հյուրանոց։ Մեծ առանձնատուն է սենյակներով: Դեկտեմբերի 31-ից հունվարի 6 1 ստանդարտ սենյակը՝ 120 հազար դրամ: 7 հոգանոց ընտանեկան սենյակը՝ առանց խոհանոցի՝ 230 հազար դրամ 4 հոգանոց սենյակը՝ խոհանոցով՝ 200 հազար դրամ Գումարը չի ներառում սնունդ: 2-անգամյա սնունդի համար 1 անձի համար պետք է վճարել հավելյալ 5 հազար դրամ: Ամանորի գիշերը կլինի հրավառություն, Ձմեռ պապ: Մնացել է 2 ստանդարտ սենյակ: Հանքավան «Աշխույժ հովիտ»։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 4 Ընտանեկան սենյակը՝ 800 հազար դրամ, ներառում է հյուրասենյակ, ննջասենյակ, ջակուզի, ննջասենյակում 1 երկտեղանոց եւ 2 1-տեղանոց մահճակալներ: 4-տեղանոց քոթեջը՝ 800 հազար դրամ: 3-տեղանոց քոթեջը՝ 620 հազար դրամ 3 տեղանոց քոթեջում 4-րդ անձի համար պետք է վճարել հավելյալ 120 հազար դրամ, եթե նա 12 եւ ավելի տարեկան է: Եթե 4-11 տարեկան է, պետքէ վճարել հավելյալ 80 հազար դրամ: Գումարը ներառում է տոնական շքեղ ընթրիք, շոու ծրագիր, Ձմեռ պապ, ժամանցի կենտրոն (բիլիարդ, սեղանի թենիս, ֆիթնես սրահ, լողավազան), մանկական սրահ ու խաղահրապարակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Որոշ փոքր հյուրանոցներ, օրինակ «Հեղնարը», «Ավետիսը», չեն աշխատում: «Եվրոպա» հյուրանոց 2 անձի համար նախատեսված փաթեթը՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն արժի 516 հազար դրամ, դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը՝ 621 հազար դրամ: Գումարը ներառում է 3-անգամյա սնունդ, ամանորյա ընթրիք եւ շոու ծրագիր, գինետուր դեպի Տող գյուղ, գինու դեգուստացիա, լողավազան, շոգեբաղնիք, հրաժեշտի երեկո՝ դիսկոտեկ: Ամանորյա գիշերը երգելու են «Արցախի ձայներ» խմբի ներկայացուցիչներ: Նոյեմբերին ամրագրելու դեպքում հնարավոր է 10% զեղչ»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 402 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am