Կառավարությունը շարունակում է ներդրումների մասին հեքիաթներով հանրությանը կերակրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկող քառօրյայի ընթացքում Հայաստանի խորհրդարանը կսկսի քննարկել եկող տարվա պետական բյուջեի նախագիծը: Ու պետք է նկատենք, որ 2018 թվականը կլինի երրորդ անընդմեջ տարին, երբ Հայաստանի իշխանությունները թոշակների՝ անգամ չնչին բարձրացում չեն նախատեսում: Թոշակների վերջին բարձրացումը տեղի է ունեցել 2015 թվականին. բյուջեի այդ տարվա նախագիծը 2014-ի աշնանը խորհրդարանին ներկայացրել էր նոր վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը: Սակայն Աբրահամյանի վարչապետության երկրորդ տարվա՝ 2016 թվականի պետական բյուջեի օրենքով այլեւս թոշակների բարձրացում չնախատեսվեց: Հաջորդ տարվա՝ 2017-ի պետական բյուջեի օրենքով, որը Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում առաջինն էր, նույնպես թոշակների բարձրացում չեղավ: Թոշակառուներին նման բախտ չի վիճակվի նաեւ հաջորդ տարի: Համենայն դեպս, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծում թոշակների բարձրացման մասին ոչ մի խոսք չկա: Ու նկատենք՝ 2 կամ 3 հազար դրամ թոշակի բարձրացումով էլ թոշակառուի կենսամակարդը չի փոխվում, բայց այդ գումարով փոխհատուցվում է գնաճի հետեւանքով թոշակառուի ծախսերի ավելացումը: Իսկ այս տարիներին գնաճը շարունակել է իր հաղթարշավը՝ տարեկան միջինը 3-4 տոկոսի սահմաններում: Արդյունքում երբ գները գնալով բարձրացել են, երկրի՝ կես միլիոնից ավել թոշակառուները էլ ավելի են աղքատացել: Իսկ կառավարությունը շարունակում է ոսկե սարերի տեսքով ներդրումների մասին հեքիաթներով հանրությանը կերակրել»: Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am