Հուլիսի 12-ին ժամը 17․10-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ ստացվեց, որ Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանը կախվել է։ Դեպքից 3 ամիս անց դատաբժշկական քննության արդյունքում սակայն պարզվեց,որ նրան սպանել էին։ Սարգսյանն ապրում էր կնոջ հետ, չէր աշխատում, թշնամիներ չուներ։ Լուսաբացից երեկո տանը մենակ էր։
Հուլիսի 12-ին աշխատանքից վերադարձած կինն էր նրան գտել կախված ու ահազագել ոստիկանություն։ Ոստիկանության ձեռնարկած հետախուզական գործողությունների արդյունքում պարզվեց, որ դեպքի օրը Վազգեն Սարգսյանը եւ Արթուր Զ.-ն վիճել էին միմյանց հետ։ Մեղադրյալը Արթուր Զ.-ն ծխախոտ է ուզել հարեւանից, ինչն էլ դարձել է վեճի պատճառ։ Քաշքշուկց եւ հարվածելուց հետո, հակի թելով խեղդել էր, եւ հանցանքը քողարկելու համար վերջինիս տան նկուղի առաստաղից կախել էր։
Նոյեմբերի 5-ին Մալիշկայի բնակիչ, նախկինում սպանության փորձի մեղադրանքով դատապարտված 44-ամյա Արթուր Զ.-ն կալանավորված է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվածի հանքամանքները պարզվում են:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը