Օրեր առաջ Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել նաև «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրի արջը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում են անազատությունից կարանտինային կենտրոններ տեղափոխված արջերը, մասնավորապես «Էլ Գարդենի» արջը։ «Արջերի պահվածքը, նրանց ռեակցիաները, շատ տխրեցնող են։
Չգիտակցելով՝ տերերը նրանց կերակրել են այնպիսի մթերքով, որ հակացուցված է նրանց օրգանիզմին։ Ինչ վերաբերվում է վարքագծային անոմալիաներին, դրանք որոշ արջերի մոտ կարող են նկատել նույնիսկ ոչ մասնագետները։ Ապարանից տեղափոխված արջը, օրինակ, հայտնվելով ազատության մեջ սկսեց շատ ագրեսիվ վարք դրսևորել, ամենայն հավանականությամբ նրան տանջել են։ Իսկ հենց «Էլ Գարդենի» արջը, հայտնվելով ահռելի ազատավանդակում, ընդամենը 4 մետր տարածության վրա է գնում-գալիս։ Դա հենց այն վանդակի չափն է, որտեղ ապրել է նա»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Նյութի աղբյուրը` Econews.am
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը