Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի հյուսիսային՝ Ռուսաստանին սահմանակից շրջաններում, սկսվել է երկու երկրների իրավապահ մարմինների՝ անօրինական միգրանտների, զենք, պայթուցիկ նյութեր, թմրանյութեր տեղափոխողների վնասազերծման «Սահման-արգելապատնեշ» գործողությունը:Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Գործողության շրջանակներում ռուս-ադրբեջանական սահմանի երկայնքով ոստիկանությունը հատուկ հսկիչ անցակետեր է տեղադրել: Իրավապահ մարմինները ստուգում են սահմանը հատող բոլոր մարդկանց, մեքենաները:
Գործողության հիմնական նպատակն է կանխել մարդկանց ապօրինի մուտքը, զենքի ու թմրանյութերի տեղափոխումը, վնասազերծել սահմանը հատել ցանկացող ահաբեկչական կառույցների անդամներին:
«Սահման-արգելապատնեշ» գործողությունը շարունակվելու մինչև նոյեմբերի 19-ը:Նմանատիպ զորավարժություն Ադրբեջանն ու Ռուսաստանը անցկացնում են գրեթե ամեն տարի՝ սկսած 2008 թվականից:
Աղբյուրը՝ razm.info
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը