ՊՆ-ն բացատրում է, թե ինչու է Վիգեն Սարգսյանի բանակում ծառայության գործը ոչնչացվել

Պնախարար Վիգեն Սարգսյանի բանակում ծառայության հարցերի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով: Այս մասին իր Facebook-ի էջում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո», - ասված է Հոհվահհնիսյանի գրառման մեջ: Նա նաեւ նշում է, որ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: «Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի», - նշում է նա: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով այն փաստաթղթերը, որոնց հիմքով ՀՀ Պնախարար Վիգեն Սարգսյանը 1993 թվականի զորակոչից տարկետում է ստացել: Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է գլխավոր զինկոմի ներկայացրած փատաթղթերը եւ տեղեկացրել, որ համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել՝ փաստերի ոչնչացված լինելու պատճառով: «Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։ Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։ Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- մասնավորապես գրել է Փաշինյանը։ Նշենք, որ Վիգեն Սարգսյանի բանակում չծառայելու հանգամանքն ակտուալ դարձավ, երբ նա ԱԺ բերեց հայտնի նախագիծը, որով ակադեմիական տարկետումը վերանում է:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սևանում 20-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Աշոցքում ձյուն է, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում՝ մառախուղ Էլ չեմ խոսում էս «տապանաքար» նախագահի մասին․ ինչքա՞ն եք հանդուրժելու․ Վահե Մովսիսյան (video) Վաշինգտոնի և Թեհրանի նոր բանակցությունները նախատեսված են մարտին Ալե՛ն, կինոյի տղայի դերից դուրս արի, դու գիտես՝ մենք քեզ ոնց ենք հիշելու. Արմինե Ադիբեկյան (video) Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման առիթով Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն էր Ռուսաստանն աջակցում է դաշնակիցներին․ Մարիա Զախարովա Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից, երեք հոգու օգնություն են ցուցաբերել Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում․ Օմանի արտգործնախարար ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am