«Տաշիր»-ը 1 մլրդ դոլարի ներդրում կանի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը կրթության և գիտության նախարարի, համալսարանի ռեկտորի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի, խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր», ինչպես նաև «Կասկադ-էներգո» ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց ինովացիոն կենտրոնում, ծանոթացել բարձր և միջին լարման էլեկտրականության բաշխման լաբորատորիայի, Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի ուսումնական կենտրոնի և լսարանների պայմաններին: Սերժ Սարգսյանին ներկայացրել են նաև համակարգի ներդրումից հետո ակնկալվող հիմնական արդյունքները: Նշվել է, որ լաբորատորիաների ստեղծմամբ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Կենտրոնի ստեղծումը կխթանի նաև Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների, գիտելիքահենք արդյունաբերական արտադրության զարգացմանը: Պատասխանատուների հավաստմամբ, ծրագրի շրջանակում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից կիրականացվի կրթաթոշակների տրամադրում ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ու Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտների՝ 2016-2017 թվականների ուսումնական տարվա արդյունքներով գերազանց առաջադիմություն ունեցող 55 ուսանողի: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցելությունից հետո Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու հյուրերի հետ Երևանի Արաբկիր վարչական շրջանում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի մեկ այլ ձեռնարկի՝ ռուսաստանյան խոշորագույն «Ռիո» ցանցի մաս կազմող «Ռիո մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման արարողությանը: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 40 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, «Ռիո»-ի բացմամբ կապահովվի շուրջ 500 նոր աշխատատեղ: Սերժ Սարգսյանն այնուհետև «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում ներկա է գտնվել «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի ներկայացմանը, որտեղ հայտարարվել է, որ «Տաշիր»-ը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Միջոցառման ժամանակ հանգամանորեն ներկայացվել են, թե ինչ միջոցների հաշվին և ինչպես է իրականացվելու վերոնշյալ ներդրումային ծրագիրը ու որքանով է այն իրատեսական: Միջոցառմանը մասնակցել են նաև «Տաշիր»-ի գործընկեր միջազգային ֆինանսական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ներկայացման ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն «Տաշիր» ընկերության, ՀԷՑ-ի և ֆինանսական գործընկերների միջև:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am